News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով կատարված ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Վ.Մ.-ն (Վահան Մարտիրոսյան-խմբ) և Ս. Ջ-ն (Սյուզան Ջաղինյան-խմբ), լրտեսություն և թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակներով կատարել են պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և արտաքին անվտանգության:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, Վ. Մ.-ն 2015թ․ սեպտեմբերի 4-ին ընտանիքով հատել է ՀՀ պետական սահմանը, այնուհետև՝ թշնամական գործունեություն իրականացնելու համար անցել է Ադրբեջանի կողմը՝ մեկնել է Բաքու քաղաք, որտեղ հանդիպել է ադրբեջանական հատուկ ծառայության ներկայացուցիչների հետ, և հավաքագրվելով նրանց կողմից՝ համագործակցության համաձայնագիր է կնքել, որից հետո վերջիններիս հանձնարարությամբ զանգվածային լրատվության միջոցներով հակահայկական ելույթներ է ունեցել, որոնցով վատաբանել է ՀՀ իշխանություններին և գովաբանել ադրբեջանական իշխանություններին, որոնք օգտագործվել են լրատվական միջոցներով։

Դրանից հետո, Վ. Մ.-ն, հավաքագրված լինելով ադրբեջանական հատուկ ծառայության ներկայացուցիչների կողմից, վերջիններիս այլ օգնություն ցույց տալու միջոցով՝ հատուկ ծառայությունների հանձնարարությամբ և հսկողությամբ, կեղծ սոցիալական ցանցերի միջոցով, հիմնել է «խաղաղության հարթակ» կեղծ խորագրով գաղափարախոսական կազմակերպություն, որում հավաքագրել է ՀՀ քաղաքացի Ս.Ջ.-ին:

Ս. Ջ.-Ն, հաստատապես իմանալով Վ.Մ.-ի գործունեության մասին, 2017 թվականին անցել է Ադրբեջանի կողմը, այն է՝ մեկնել է Բաքու, հանդիպել ռազմական ոլորտի ներկայացուցիչների հետ, և հավաքագրվելով նրանց կողմից՝ համագործակցության համաձայնագիր է կնքել, որից հետո գումարի դիմաց վերջիններիս հայտնել է պետական գաղտնիք պարունակող՝ ինչպես Քարվաճառի զորամասի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության հետ կապված տեղեկություններ, այնուհետև՝ Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայության ներկայացուցիչներին այլ օգնություն ցույց տալու եղանակով՝ վերջիններիս պահանջով հարցազրույց է տվել, որի ժամանակ գովաբանել է Ադրբեջանի Հանրապետությունը և հակահայկական ելույթներ ունեցել, որոնք օգտագործվել են զանգվածային լրատվական միջոցներով:

Ձեռք բերված փաստերի հիման վրա քննիչը միջնորդություններ է ներկայացրել հսկողություն իրականացնող դատախազին՝ նշված արարքները կատարելու համար Վ.Մ-ի և Ս.Ջ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են:

Վ.Մ.-ի և Ս.Ջ-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Վերջիններիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ
Հայտնաբերվածը փաթեթավորվել, կնիքվել և նախապատրաստված փաստաթղթերի...
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
«Սպшնություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ...
Տարոնիկ գյուղում ավտոմեքենա է այրվել
Մայիսի 8-ին, ժամը 13:20-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության...
Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․վնասի չափը 102 մլն դրամ է
Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին...
Էկվադորի ոստիկանությունը երկրի արեւմուտքում առգրավել է ավելի քան մեկուկես տոննա կոկաին
Բռնագանձվել է ավելի քան մեկուկես տոննա կոկաին...
Արմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը. պատճառը անվադողի պայթելն է եղել
Վթարի հետևանքով Գարեգին Մ.-ն, ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 35–ամյա…
Ամենաշատ