News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հունվարի 16-ին եւ 17-ին կամփոփվի  Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հայտարարած երգի մրցույթը, որտեղ հաղթած երգով էլ «Եվրատեսիլ-2011»-ում հանդես կգա Հայաստանի մասնակիցը` երգչուհի Էմմին:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Էմմին ասաց, որ արդեն ստացվել է ավելի քան 30 երգերի հայտ` Շվեցարիայից, Գերմանիայից, Բուլղարիայից, Ռուսաստանից:

«Հունվարի 16-17-ին կփորձենք հասկանալ, արդյոք կա՞ այդ երգերի մեջ այն երգը, կամ այն երգերը, որոնցից կարող ենք ընտրություն կատարել եւ դրանով էլ ներկայացնել Հայաստանը Գերմանիայում»,-ասաց երգչուհին;

Ներկայացված հայտերից կընտրվեն ու կձայանգրվեն նվազագույնը 4-5 երգ, որոնք էլ կներկայացվեն հանդիսատեսի դատին: Իսկ հանդիսատեսն էլ քվեարկության միջոցով կորոշի, թե այդ երգերից ո՞րը Էմմին կներկայացնի Գերմանիաում:

Ի դեպ, Էմմին մասնակից այլ երկրների երգիչների շարքում դեռեւս իրեն մրցակից չի տեսնում. «Արդեն հայտնի դարձած երկրներից ոչ մեկին ես չեմ համարում ինձ մրցակից: Չեմ ուզում ինքնասիրահարվածի տպավորություն թողնել, բայց ընտրված երկրներից ոչ մեկը չի կարող մեր երկրին մրցակից լինել»,-նշեց «Եվրատեսիլ 2011»-ի մասնակիցը:

Հարցին, թե անցած տարի «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացրած երգչուհի Եվա Ռիվասի պես նա ե՞ւս Maxim տղամարդկանց ռուսական ամսագրից կիսամերկ ֆոտոսեսիա անելու առաջարկ ստացել է, Էմմին փոքր ինչ վրդովված  պատասխանեց. «Եվա Ռիվասը պատրաստ է այդ ամեն ինչն անելու: Դա տեսանք նրա քայլերից էլ, թե ինչպես նա հասավ ամեն ինչին եւ ինչպես են մարդիկ հասնում այդպիսի բաներին: Կարծում եմ արդեն հարցը սխալ էր դրված, ինձ պետք չէր այդ հարցը տալ, ես պատրաստ չեմ դրան եւ չեմ կարծում, որ այդ հարցի շուրջ կարելի է ինձ հետ խոսել»:

Հիշեցնենք, որ երգի հայտերի ընդունումը մեկնարկել էր դեկետմբերի 16-ից եւ կավարտվի հունվարի 15-ին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ