News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Բաքվի «Գյուլիստան» պալատում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա կնոջ՝ Մեհրիբան Ալիեւայի անունից Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ նրա կնոջ՝ Սվետլանա Մեդվեդեւայի պատվին պաշտոնական ընդունելություն է կազմակերպվել, հայտնում է «ԱզերԹաջ» պետական գործակալությունը։

Երկու երկրների ղեկավարները ընդունելության ժամանակ հանդես են եկել ելոււյթներով։

Իլհամ Ալիեւն ընդգծել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը հին պատմություն, իսկ նրանց ժողովուրդները՝ ընդհանուր արժեքներ ունեն։ Նա նաւ ասել է, որ չնայած 2009 թվականի համաշխարհային ճգնաժամի իրավիճակին՝ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է։ Ալիեւն ընդգծել է Ռուսաստանի դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն Ադրբեջանը Ռուսաստանի ռազմավարական գործընկեր է անվանել եւ նշել, որ այն փաստաթղթերը, որոնք կստորագրվեն այցի ընթացքում, ավելի կամրապնդեն բարեկամական հարաբերությունները։ Ընդգծելով, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը սերտորեն համագործակցել են տնտեսական ոլորտում, Մեդվեդեւը նշել է, որ անվտանգության հարցերը կարեւոր բաղադրիչ են ժամանակակից աշխարհում։ Նա նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակելու է ակտիվ դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։

Ռուսաստանի նախագահն Ալիեւին շնորհակալություն է հայտնել հրավերի եւ լավ ընդունելության համար։

Նշենք, որ օգոստոսի 19-21-ը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը պետական այցով ժամանել էր Հայաստան։ Այցի շրջանակներում կնքվել էին հինգ պայմանագրեր, որոնցից ամենակարեւորը՝ Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայությունը 49 տարով երկարաձգելու մասին պայմանագիրն էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ