News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Այս օրերի ընթացքում շատ են ասում, որ բոլորը խառնվել են իրար, սա ի՞նչ շարժում է, հյուսիսի՞ց է, հարավի՞ց է, արևմուտքի՞ց է, արևելքի՞ց է: Սա մաքուր հայկական ազգային սրտով ու հոգով շարժում է: Այս մասին այսօր` մայիսի 12-ին, Հանրապետության հրապարակում Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքին ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Բոլորիս  նպատակը նույնն է, ունենալ խաղաղ, արժանապատիվ եւ ճշմարիտ Հայաստան եւ մենք կունենանք այդ Հայաստանը: Բոլորին միավորելու ենք մեկ նպատակի շուրջ հայրենիք ունենալու շուրջ, պատիվ ունենալու շուրջ»,-ասաց նա` նշելով, որ այս օրերին քաղաքական դաշտում բացարձակ միասնականություն է դրսեւորվել:

Պատգամավորը նշեց, որ այսօր խնդիր է դրված եւ պետք է ընտրել արժանաապտիվ խաղաղությունը. «Այսօր մեր առջև խնդիր է դրված լինել Արևմտյան Ադրբեջան թե Հայաստան, մենք ընտրում ենք Հայաստանը, արժանապատիվ խաղաղությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ