News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

Միջազգային հեղինակավոր մրցույթներին և փառատոններին հայկական ֆիլմերի մասնակցությունը 2022 թվականին ավելացել է 74 տոկոսով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասացՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը։

Նրա խոսքով՝ հայկական 10 ֆիլմ 28 մրցանակ է բերել Հայաստան:

Փոխնախարարը հիշեցրեց, որ կինոյի ոլորտում իրականացվել են փոփոխություններ, որոնք ներդրողների և ֆիլմ արտադրողների համար հետաքրքիր պայմաններ են ստեղծում։

Իսկ ամենակարևորն, ըստ  նրա, այն է, որ «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններն այս ոլորտը գործընկերների համար դարձնում է ընթեռնելի։

«Ֆիլմերի արտադրության 100 տոկոսը արտասահմանյան երկրների հետ համատեղ  է: Այսինքն՝ այն կազմակերպությունների համար, որոնք համագործակցում են Հայաստանի հետ, ոլորտն ընթեռնելի չէր, իսկ օրենքի փոփոխությամբ ոլոտը դառնում է ընթեռնելի, հասկանալի և, ամենակարևորը՝  հուսալի։ ՀՀ-նն կինոարտադրության ոլորտում դառնում է հուսալի երկիր»,- ընդգծեց Դանիել Դանիելյանը։

Նրա խոսքով՝ ԿԳՄՍ նախարարությունը տարբեր կազմակերպությունների հետ համագործակցության հուշագրեր է ստորագրել, որի արդյունքում հնարավոր է՝ համատեղ արտադրությամբ հայկական ֆիլմերից մեկը հայտնվի «Նեթֆլիքս»-ում:

Բացի այդ, Վրաստանի մշակույթի նախարարության հետ ևս համագործակցություն կլինի, որի արդյունքում 2024-ին հայ-վրացական ֆիլմերի մարզային կինոփառատոն անցկացնելու համաձայնություն է ձեռք բերվել:

Դանիել Դանիելյանը նշեց, որ մարզերն իրենց ուշադրության կենտրոնում են և ցանկացած ծրագրում ընդգրկում են միջոցումներ, որոնք պարտադիր անցկացվեն մարզերում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Այս որոշման արդյունքում կկանոնակարգվեն կինոոլորտի զարգացման ուղղված գործընթացները, այդ թվում  կինոռեեստրի ստեղծման և վարման գործընթացը, պետական...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
Ամենաշատ