News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Ֆասթ Թիվին ձեռք է բերել հայաստանյան արտադրության «Ռոզալի» ռոմանտիկ կատակերգության ցուցադրության բացառիկ իրավունքը։ Մայիսի 1-ից հայ կինոսերները Fast TV կայքում և FastTV.am հավելվածում, որոնք հասանելի են ինչպես Android և IOS օպերացիոն համակարգերում, այնպես էլ սմարթ հեռուստացույցների միջոցով, բաժանորդագրության ցանկացած սակագնային պլանի շրջանակներում կարող են դիտել ռոմանտիկ կատակերգությունը։

«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան, որոնք և իրականացրել են նկարահանման, պրոդյուսերական, սցենարական և ռեժիսորական աշխատանքները: 

«Ռոզալի»-ն գաղտնի լաբորատորիայում ստեղծված յուրօրինակ կին-ռոբոտի մասին է: Գլխավոր հերոսուհին՝ Ռոզալին, ոչ միայն հմայիչ է, այլև օժտված է արհեստական բանականությամբ և սինթետիկ հորմոններով, որոնց շնորհիվ կարողանում է մտածել ու զգալ, ինչպես իրական մարդը:

Որպեսզի Ռոզալին ռոբոտից վերածվի մարդու, պիտի ունենա մարդկային զգացմունքներ՝ սեր, խանդ, կիրք, երջանկություն, ատելություն ու կարոտ: Այս նպատակով իրականացվող փորձարկման վերջին փուլին համաձայնում է մասնակցել պարտքերի մեջ խրված մի երիտասարդ, ով նաև «աչքի է ընկնում» ստախոսությամբ: Ռոմանտիկ կատակերգության ժանրի կանոններին համահունչ՝ այս երկու հերոսները սիրահարվում են միմյանց, և անթերի կին-ռոբոտ Ռոզալիի շնորհիվ անուղղելի ստախոս երիտասարդը վերափոխվում է և դառնում իսկական հերոս:

Կին-ռոբոտին մարմնավորում է դերասանուհի Նաստասյա Գոլովկոն, իսկ երիտասարդին՝ դերասան Տարոն Իսպիրյանը, նույն ինքը՝ Պոնչը:

«Ռոզալի» ֆիլմը հայաստանյան կինոթատրոններում ցուցադրվում է 2023 թվականի հոկտեմբերի 26-ից և մեծապես սիրվել է հայ հանդիսատեսի կողմից։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄՊՀ-ն  շուրջ 750 մլն դրամով տուգանել է շահումով խաղերի ոլորտի  խոշոր տնտեսավարողներին՝ հովանոցային գովազդի համար
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ««Դիջիթեյն», «Տոտո Սպորտ» ՍՊԸ-ներ, ««Նոա» ֆուտբոլային ակումբ» ՀԿ» անձանց խմբի նկատմամբ  նշանակել է...
Մեդվեդեւը «հայհոյել» է «Յանդեքս» նեյրոցանցին եւ պահանջել ընկերության թոփ-մենեջերներին օտարերկրյա գործակալ հայտարարել
«Յանդեքսը» ռուսական ընկերությո՞ւն է....
«Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել  ֆինանսական գրագիտության թեմայով
Փորձագետն օրինակ է բերում բյուջեն կառավարելու 50/30/20 մոդելը, ըստ որի՝ եկամուտի 50 տոկոսը կարելի է տրամադրել  առօրեական ծախսերին, 30 տոկոսը՝  ցանկությունների ծախսերին, իսկ 20 տոկոսը՝ խնայել...
Գիտնականները ներկայացրել են հաստոցների արտադրողականության բարձրացման նորարարական մոտեցում
Միչիգանի համալսարանի մեքենաշինության, ինտեգրացիոն համակարգերի և դիզայնի պրոֆեսոր Չինեդում...
ԱՄՆ ռազմաօդային ուժերը կստանան էլեկտրական «թռչող մեքենաներ»
Աշխատանքային խումբը կփնտրի ծրագրեր կամ այլ գործողություններ ԱՄՆ բանակի ներսում, որոնք կարող են...
Ամերիկյան ընկերությունը թռչող մոտոցիկլետը մարտական ​​դրոնի է վերածել
Razor-ը՝ մոդիֆիկացիայից կախված...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ