Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն պատասխանել է արցախցի հայ փախստականների մասին հարցին։
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, մենք աջակցում ենք այն ընտանիքներին, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները և վերադարձել են Հայաստան։ Հունգարիան մեծ օգնություն է ցուցաբերել Հայաստանին և այս ընտանիքներին»,- ասել է Սիյարտոն, հաղորդում է Alpha News-ը: