Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը, մեր տեղեկություններով, պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը 2013թ. կայանալիք նախագահական ընտրություններում։ Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը։

«Հ. Բագրատյանն այդ քայլին չի դիմի միայն մի դեպքում՝ եթե ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրի իր թեկնածությունը։

Սակայն, ըստ մեր աղբյուրների, Բագրատյանն իր մտադրությունից չի հրաժարվի, եթե Լ. Տեր-Պետրոսյանի փոխարեն ՀԱԿ-ից առաջադրվի մեկ այլ թեկնածու, ասենք, Լեւոն Զուրաբյանը, կամ Կոնգրեսը որոշի պաշտպանել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Բագրատյանը որպես իր գաղափարակիցներ տեսնում է ՀԱԿ այն գործիչներին, ովքեր դեմ են ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը։ Եթե Հրանտ Բագրատյանն իսկապես առաջադրի իր թեկնածությունը, ապա դա կհանգեցնի ՀԱԿ-ի հերթական, գուցե նաեւ վերջնական պառակտմանը, որը կարող է հանգեցնել քաղաքական իրականությունից այդ կառույցի վերջնական դուրսմղմանը։ Ինքը՝ Բագրատյանը, այս մասին հրաժարվում է հրապարակայնորեն խոսել, սակայն իր մտադրությունների մասին բաց եւ անկեղծ խոսում է ՀԱԿ անդամ պատգամավորների եւ այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ»,– գրում է «168 ժամը»:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ