News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 15
Տեսնել լրահոսը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հուսով է ավելի շատ տեղեկություն ստանալ Իրանի միջուկային ծրագրի մասին, ինչպես նաեւ ստանալ իր հարցերի պատասխանները մինչեւ հունիսին կայանալիք կառավարիչների նիստը, «ՌԻԱ Նովոստիի» հարցազրույցում հայտնել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։

«Մի շարք զրույցներ ենք ունեցել Թեհրանում եւ Սպահանում, որտեղ ներկա են եղել տեխնիկական մասնագետներ, որոնք, իմ կարծիքով, անհրաժեշտ են, որպեսզի մենք կարողանանք ավելի շատ տեղեկություն եւ պարզաբանումներ ստանալ Իրանից։ Մենք շարունակում ենք աշխատանքը տեխնիկական մակարդակում, եւ ես հուսով եմ, որ մեզ կհաջողվի հասնել ինչ-որ կոնկրետ արդյունքների։  Հակառակ դեպքում, ինձ թվում է, որ մենք կարող ենք նորից բախվել դժվարությունների, ուստի ես հուսով եմ, որ մեզ կհաջողվի հասնել կոնկրետ արդյունքների մինչեւ ԱԷՄԳ կառավարիչների խորհրդի հաջորդ նստաշրջանը (նախատեսված է ընթացիկ տարվա հունիսի 3-7-ին- խմբ.)»,- ասել է Գրոսին։

Նա նշել է, որ գործակալությունում ակնկալում են ավելի շատ տեղեկություն ստանալ միջուկային ծրագրի մասին, ինչպես նաեւ ստանալ իրենց որոշ հարցերի պատասխանները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը կրճատում է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները. Էսլամի
Ըստ պատժամիջոցների հակազդման գործողությունների ռազմավարական ծրագրի՝ մենք պարտավոր ենք չկատարել մեր պարտավորությունները, եթե դա չկատարի մյուս կողմը...
Իրանում հայտնել են միջուկային գործարքի գծով պարտավորությունների կրճատման շարունակման մասին
Թեհրանը շարունակում է կրճատել...
Գրոսին հայտնել է, որ ցանկանում է շարունակել բանակցություններն Իրանի հետ՝ դիվանագիտական լուծում գտնելու համար
Գրոսին կցանկանար շարունակել բանակցություններն Իրանի հետ...
Իրանի հետ ԱԷՄԳ-ի բանակցությունները դադարեցվել են Իրանի նախագահի և արտգործնախարարի մահվան պատճառով
Բայց հենց այս ամենն ավարտվի, մենք նորից կսկսենք համագործակցել»,- նշել է նա՝ ընդգծելով, որ սա ժամանակավոր...
Իրանն իր գոյությանը վտանգ սպառնալու դեպքում ստիպված կլինի փոխել իր միջուկային դոկտրինը. Խամենեիի խորհրդական
Եթե սիոնիստական ​​ռեժիմը հարձակվի Իրանի միջուկային օբյեկտների վրա, երկրի զսպման համակարգը կփոխվի...
ԱԷՄԳ-ի ղեկավարը դժգոհ է Իրանի և իր կազմակերպության միջև համագործակցության մակարդակից
Հունվարին Գրոսսին զգուշացրել էր, որ Իրանը բավականաչափ բարձր հարստացված ուրան է կուտակել մի քանի...
Ամենաշատ