News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 15
Տեսնել լրահոսը

Իրանն իր գոյությանը վտանգ սպառնալու դեպքում ստիպված կլինի փոխել իր միջուկային դոկտրինը, դրա մասին Al Jazeera-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդի խորհրդական Քամալ Խարազին։

«Մենք միջուկային ռումբ ստեղծելու որոշում չունենք, բայց եթե Իրանի գոյությանը վտանգ սպառնա, այլ ելք, քան մեր ռազմական դոկտրինը փոխելը, չի մնա», - հայտարարել է Խարազին: Իրանի հոգեւոր առաջնորդի խորհրդականը հավելել է, որ եթե սիոնիստական ​​ռեժիմը հարձակվի Իրանի միջուկային օբյեկտների վրա, երկրի զսպման համակարգը կփոխվի:

Խարազին պատասխանել է նաև Գազայի պատերազմին վերաբերող հարցերին և հայտարարել, որ Իսրայելը կշարունակի ագրեսիան՝ առանց սպասելու ՀԱՄԱՍ-ի դիմադրության շարժման համաձայնությանը։

«ՀԱՄԱՍ-ը ցանկանում էր բարի կամք դրսևորել, բայց դուք ականատես եղաք, որ իսրայելական ռեժիմը, ի պատասխան ՀԱՄԱՍ-ի բարի կամքի, որոշեց ուժ կիրառել»,- նշել է Խարազին՝ անդրադառնալով Կատարի և Եգիպտոսի հրադադարի առաջարկի վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի համաձայնության թեմային:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը կրճատում է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները. Էսլամի
Ըստ պատժամիջոցների հակազդման գործողությունների ռազմավարական ծրագրի՝ մենք պարտավոր ենք չկատարել մեր պարտավորությունները, եթե դա չկատարի մյուս կողմը...
Իրանում հայտնել են միջուկային գործարքի գծով պարտավորությունների կրճատման շարունակման մասին
Թեհրանը շարունակում է կրճատել...
Գրոսին հայտնել է, որ ցանկանում է շարունակել բանակցություններն Իրանի հետ՝ դիվանագիտական լուծում գտնելու համար
Գրոսին կցանկանար շարունակել բանակցություններն Իրանի հետ...
Իրանի հետ ԱԷՄԳ-ի բանակցությունները դադարեցվել են Իրանի նախագահի և արտգործնախարարի մահվան պատճառով
Բայց հենց այս ամենն ավարտվի, մենք նորից կսկսենք համագործակցել»,- նշել է նա՝ ընդգծելով, որ սա ժամանակավոր...
ԱԷՄԳ-ը ակնկալում է ավելի շատ տեղեկություն ստանալ Իրանի միջուկային ծրագրի մասին. Գրոսի
ԱԷՄԳ-ը ակնկալում է ստանալ իր հարցերի պատասխանները...
ԱԷՄԳ-ի ղեկավարը դժգոհ է Իրանի և իր կազմակերպության միջև համագործակցության մակարդակից
Հունվարին Գրոսսին զգուշացրել էր, որ Իրանը բավականաչափ բարձր հարստացված ուրան է կուտակել մի քանի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ