News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը


Արզական համայնքում բնակվում է շուրջ 100 արցախցի եւ մենք եկել ենք մեր աջակցությունը ցուցաբերելու  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց արցախցի տղամարդը:

«Արզականի արցախցիներս պատրաստակամ ենք վաղը մասնակցելու Երեւանում կայանալիք մեծ միջոցառումներին, որ պլանավորված է: Ես ուզում եմ կոչով դիմել Արցախի Հանրապետության իշխանություններին, հատկապես Սամվել Շահրամանյանին, որի հետ մի քանի հանդիպումների ժամանակ խոստացել է կազմակերպի ընդհանուր արցախահայության միասնական պայքարը, բայց ոչինչ չի արվում: Հարգարժան Սամվել Շահրամանյան, այսօր ժամն է, որ դուք ներկայանաք, մեր Բագրատ Սրբազանի աջը համբուրեք եւ միավորեք ամբողջ Հայաստանով մեծ ցրված արցախահայությանը, որպեսզի ակտիվ մասնակցություն ունենան այս շարժմանը»,-ասաց արցախցի տղամարդը:

Նա հայտարարեց, որ «այս դավաճան իշխանությունների օրոք ոչինչ չի ստացվելու». «Արցախի վերադարձը լինելու է նոր, ազգային իշխանությունների օրոք: Այն, ինչին այսօր հասել ենք դավաճան Նիկոլի աշխատանքի արդյունքն է: Երբ իր լեզվով ինքն առաջին անգամ Պրագայում հայտարարել է, որ Արցախը Ադրբեջանի մաս է ճանաչում, այդ լեզուն պետք է կտրվի: Նիկոլ Փաշինյանը նպաստել է արցախցիների ցեղասպանությանը, նա պետք է պատասխան տա դրա համար: Ամոթ է մեզ, որ Հայաստանում մեզ ընդամենը վերաբնակիչների, փախստականների կարգավիճակ է տալիս: Կոչ եմ անում բոլոր արցախցիներին վաղը մեկ մարդու պես հավաքվել Երեւանում: Պահն է եկել, որ ազատվենք այս դավաճաններից, ազգադավներից, որոնք տարածում են, թե պատերազմ է լինելու: Պատերազմի հրձիգները դուք եք:

Նիկոլ, լսիր, տես ինչ եմ ասում քեզ, եթե դու դիմես բռնության ժողովրդի հանդեպ, հանցանքդ ավելի շատ է լինելու: Վահե Ղազարյան, եթե ուժ կիրառես ժողովրդի հանդեպ, մեղքերդ ավելի են շատանալու: Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է ձերբակալեն այդ դավաճանին»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԶՊՄԿ-ն 164 մլն դրամի աջակցություն է տրամադրել բռնի տեղահանված արցախցիներին
Ընկերությունը կենցաղային տեխնիկա եւ կահույք է տրամադրել Քաջարան խոշորացված համայնքի Գեղի, Բարիկավան, Նոր Աստղաբերդ, Քաջարանց, Լեռնաձոր գյուղական բնակավայրերում հաստատված արցախցիներին...
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի աջակցությամբ արցախցի Սարգսյանների ընտանիքը բնակարան է ձեռք բերել
Երեխաները կշարունակեն ապրել հայրենիքում, կրթություն ստանալ և ամուր լինել՝ անկախ վրա հասած մեծ ողբերգությանը...
Ատրճանակը ԼՂ ժողովրդի քունքին բռնած՝ պահանջում էին զոհաբերել վերջինը, որ մնացել էր ՀՀ ժողովրդին. Մարիա Կարապետյան
Եվ այդ ատրճանակը ժողովրդի քունքին բռնած՝ ՀՀ-ից պահանջում էին զոհաբերել...
Պետք է քաղաքական գործընթացներ նախաձեռնել, որոնք ուղղված կլինեն ԼՂ կարգավիճակի սահմանմանը. Վիզլերը՝ ՀՀ ԱԺ-ում
Մենք ցանկանում ենք շեշտել մեր անհողդողդ նվիրվածությունն Ալմա Աթայի՝ 1991 թվականի հռչակագրին, որով Հայստանը և Ադրբեջանը փոխադարձորեն կճանաչեն...
Ադրբեջանցներն ապամոնտաժում են Ստեփանակերտի բնակելի շենքերը (ֆոտո)
Ադրբեջանի վարչակազմը սկսել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք...
Փաշինյանն ասում է՝ Արցախը «պավադոկ» էր ՀՀ-ի վզին, փաստորեն, եթե թոկ էր, պետք էր կտրել. Արթուր Խաչատրյան
Դուք ասում եք՝ «կեղծիքը լեգիտիմություն է», «զիջումը՝ նվաճում», «կապիտուլյացիան՝ հաղթանակ»...
Ամենաշատ