News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը


Պարոն Սուքիասյան, չափը որոշվում է օրենքով, ոչ թե օրենքը խախտելով: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ-ում ելույթ ունենալով՝ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ելույթին, ով ընդդիմությանը կոչ էր արել չափը ճանաչել, հակառակ դեպքում իրենց հանդեպ կկիրառվեն այն միջոցները, որոնք կիրառվում էին նախկին իշխանությունների տարիներին:

«Երեկ երեկոյանից ԱԺ-ի բակում փշալարով մեքենա է կնգնած, տե՞նց եք չափը գծում: Կամ Կիրանցում ոստիկանները փակել են, երբ հարցնում ենք՝ ինչի հիման վրա եք փակել, ասում են՝ հրաման ենք կատարում, տե՞նց եք չափը գծում: Պետությունը վոլյունտարիստական կազմակերպություն չի, պետությունն օրենքներով  է առաջնորդվում»,-ասաց նա:

Ապա Խաչատրյանը դիմեց իշխող ուժի ներկայացուցիչներին. «Պարոնայք և տիկնայք ՔՊ-ականնե՛ր, դուք սխալ եք հասկացել Ջորջ Օրուելի վեպը։ Նա այդ վեպը («Անասնֆերմա»-խմբ) գրել է, որպես նախպազգուշացում դիկտատուրայի, վոլյունտարիզմի տոտալիտարիզմի դեմ։ Ինքը դա չէր գրել որպես պետական կառավարման ուղեցույց... Դուք հվատարիմ Օրուելի հակացուցումներին, նմանատիպ պոստուլատներով եք փձորձում մարդկանց ուղեղը լվանալ: Ասում եք՝ «կեղծիքը լեգիտիմություն է», «զիջումը նվաճում է»  և շեդևր՝ «կապիտուլյացիան հաղթանակ  է»։ Ասում է՝ մենք ոչ թե 4 գյուղ հանձնել ենք, այլ 4 գյուղ գրավել ենք, Ադրբեջանից խլել ենք մեր դեմ կռիվ սկսելու լեգիտիմությունը: Ադրբեջանը ե՞րբ է լեգիտիմություն փնտրել պատերազմ սկսելու համար:

Ձեր միակ լեգիտիմությունը, որը փնտրում եք՝ Ադրբեջանի բարեհաճ վերաբերմուքն է։ Ադրբեջանին կարգել եք լեգիտիմության և անվտանգության երաշխավոր»,- հայտարարեց ընդդիմադիր գործիչը։

Հայտնելով, որ իր կերդոյին համապատասխան ՔՊ-ն կրկին բացի իրենից մեղավոր է տեսնում բոլորին, Արթուր Խաչատրյանն ասաց. «Ասում են կիրանցեցիներն են մեղավոր, այ եթե կիրանցեցիները չբողոքեին, չընդվզեին, որ իրենց երկիրը, հողը տալիս են թուրքին՝ քարտեզն ավելի լավը կլիներ։ Դրանով գիտե՞ք ինչ եք անում՝ ավանսով ինդուլգենցիա եք առնում, որովհետև հայտարարում եք, որ սահմանազատումը լինելու է նույն սկզբունքով, իսկ նույն սկզբունքը՝ կապիտուլյացիան է: Ժողովրդին վախեցնում եք, ասում եք՝ եթե ընդվզեք, ավելի վատ կլինի:

Ասում են՝ մեղավոր են ղարաբաղիցները, որ Ղարաբաղը տվեցին: 100 հազար ղարաբաղցիները պետք է կռվեին 10 մլն ադրբեջանցիների դեմ, այն պայմաններում, երբ Հայաստանը դավաճանեց իր հանձնառությանը որպես Արցախի անվտանգության երաշխավոր»,- ասաց Խաչատրյանը։

Նա հիշեցրեց, որ ՔՊ-ական պատգամավորները հայտարարում էին, որ Հայաստանը Արցախի պատանդը չէ, Հայաստանն Արցախին գրավ չենք դնի. «Փաշինյանը հայտարարում է՝ Արցախը «պավադոկ» էր, թոկ էր Հայաստանի վզին: Բնականաբար, եթե թոկ էր, պետք է այդ «պավադոկը» կտրել: Փաշինյանն ասում է՝ որոշ միջազգային կենտրոններ Արցախի հարցն օգտագործում էին որպես «պավադոկ», թոկ: Բնականար, պետք է կտրեիք այդ թոկը, ու կտրվեց էդ թոկը: Այստեղ տեղի ունեցած շահերի զուգամիտում: Պետք էր մեկին մեղավոր կարգել: Էստեղ Արայիկ Հարությունյանը հետ է քաշվում, ամբողջ քաղաքական էսթաբլիշմենթի կոնսենսուսով ընտրվում է նոր նախագահ եւ 10 օր հետո Ադրբեջանը հարձակվում է: Շահեց Ադրբեջանը, շահեց այսօրվա ՀՀ կառավարությունը: Սա ՔՊ-ի եւ «Յենի Ադրբեջանի» շահերի համադրման հրաշալի օրինակ է»,- ասաց Արթուր Խաչատրյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեզ վրա ծախում են մի բան, որը վաղուց մերն էր. Փաշինյանն անգամ շնորհքով կապիտուլյացիա չի կարողանում ստորագրել. Զուրաբյան
Խոսքն այն մասին է, որ իբր թե այս 4 գյուղը վերադարձնելու արդյունքում Ադրբեջանը համաձայնել է, որ սահմանազատումը պետք է կատարվի 1991-ին գոյություն ունեցող...
Իրենք չար են ու նեռի ծնունդ, Արցախը հանձնեցին. զոհվածի մայր
Թող իր երեխաները հանուն ոչինչ գնան, ինքն էլ մեր նման հպարտ ման գա, ոնց մենք ենք հպարտ...
Ինչ պետք է անի արցախցի ընտանիքը, եթե որեւէ հիմքով բնակարանային աջակցության ծրագիրը մերժվել է. պարզաբանում է պաշտոնյան
Հունիսի 14-ին Կառավարության կողմից հասատվեց ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի...
Միջազգային ասպարեզում լսելի ձայնը նրան դարձրել են Բաքվի թիրախ.Միջազգային մամուլը Ռուբեն Վարդանյանի խոշտանգումների մասին
 Միջազգային մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Ադրբեջանում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանական թիմի կողմից ՄԱԿ-ի...
Մեկնարկել է ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման առցանց դիմումների ընդունման գործընթացը
3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները…
Արդարացի հարցեր են առաջանում ռուս խաղաղապահներին. Արցախի խորհրդարանի նախկին նախագահ
Արցախի 2023թ. աշնան իրադարձություններն աննախադեպ ողբերգություն են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ