News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Ապրիլի 26-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։15-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Երևանի բնակիչ 38-ամյա մի կին և հայտնել, որ իրենց շենքի շքամուտքում մի տղամարդ, իր 13-ամյա աղջկա ձեռքը քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել ու երեխային ասել է  որ այդ մասին չպատմի ոչինչ տանը, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողներին կինը հայտնել է, որ ժամը 18։00-ից մինչև ժամը 19։00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ տղամարդը, դպրոցից վերադառնալիս հետապնդել է իր 13-ամյա դստերը և իրենց շենքի շքամուտքում բռնել է նրա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել:

Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ օպերատիվ տվյալներ են ստացվել, որ նշված տղամարդը հանդիսանում է Երևանի բնակիչ 71-ամյա Թովմաս Թ․-ն, ով ապրիլի 27-ին ժամը 20։00-ին Ա.Խաչատրյան և Վ.Փափազյան փողոցների խաչմերուկից ձերբակալվել և ներկայացվել է բաժին:

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանությունը ձերբակալված տղամարդուն մեղադրել է Ֆիցոյի դիտավորյալ սպանության փորձի մեջ
Ոստիկանությունը մեղադրել է 71-ամյա տղամարդուն...
Կոտայքի մարզում «Lexus»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, իսկ վրաերթից հետո ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի…
Հանրապետության Հարապարակից կոշտ ձևով բերման է ենթարկվել… Նարեկ Մալյանը. Ռուբեն Մելիքյան
«Վարդաշեն» ՔԿՀ-ում կարող են հանգիստ լինել. խոսքը մեկ այլ հիանալի անձնավորության մասին է...
Բողոքի ակցիային մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար մեղադրվող վանաձորցին կալանավորվել է
Միջնորդություն էր ներկայացվել՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ։ Դատարանի՝ մայիսի 16-ի որոշմամբ...
Թենեսիում կործանվել է ոչ մեծ ինքնաթիռ, երեք մարդ մահացել է. ABC News
Թենեսիում փոքր ինքնաթիռ է կործանվել...
Կառավարության մոտից բերման է ենթարկվել 3 անձ. ՆԳՆ խոսնակ
Անձինք բերման են ենթարկվել Վարչական իրավախախտման 182-րդ հոդվածի հիմքով…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ