News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում շարունակվում է հավաքներին մասնակցելուն Վանաձոր քաղաքի 27-ամյա բնակչի կողմից համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՔԿ-ից:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ նշված անձը, թիրախավորելով բարեգործական ճաշարանից օգտվող, սոցիալապես անապահով մի շարք քաղաքացիների, օգտվելով վերջիններիս խոցելի վիճակից, նյութապես շահագրգռելու եղանակով, նրանց մասնակից էր դարձրել ՀՀ-ում տեղի ունեցող հավաքներին և բողոքի ակցիաներին:

«Մասնավորապես, Վանաձոր քաղաքի մի խումբ բնակիչներ, երիտասարդի կազմակերպմամբ, 3000 ՀՀ դրամ գումարի դիմաց, տարբեր օրերի մասնակցել էին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից Տավուշի մարզում իրականացված ճանապարհների փակման ակցիային, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում անցկացված հավաքին, ավելի վաղ՝ նաև այլ վայրերում հրավիրված այլ հավաքներին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Վանաձորի 27-ամյա բնակչին մեղադրանք էր ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):

Միջնորդություն էր ներկայացվել՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ։ Դատարանի՝ մայիսի 16-ի որոշմամբ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը բավարարվել է, և անձը կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, նմանատիպ հնարավոր այլ հանցավոր գործողությունների իրականացման, և դրանցում հնարավոր այլ անձանց ներգրավման, վերջիններիս ինքնությունները պարզելուն, ինչպես նաև՝ ֆինանսավորման աղբյուրները պարզելու ուղղությամբ»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ Կոմիտասի պողոտայում` նորակառույց չբնակեցված շենքերից մեկi 20-րդ հարկում
Հունիսի 4-ին, ժամը 20:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նաիրի...
Բաքվում տղամարդը ցած է նետվել 16-րդ հարկից և ընկել անցորդի վրա
Երկուսն էլ տեղում մահացել են...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 50 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի…
ԱԳՆ շենքի մոտ բողոքի ակցիային մասնակցած Գնել Պետրոսյանին կալանավորել են
Այսօր էլ ՔԿ-ն հայտարարեց, որ ակցիայի մասնակիցներից 5 անձի նկատմամբ...
21-ամյա երիտասարդը մտել է տուն ու գողացել բջջային հեռախոսները. Տանտիկինը տանը քնած է եղել
Հունիսի 3-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում...
Արջի hարձակումից տուժած տղամարդու առողջական վիճակը բժիշկները բավարար են գնահատել
Փրկարարները Լ․Վ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս…
Ամենաշատ