News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը


Պայքարը դեռևս այն ծավալը և թափը չունի, որ ստիպի իշխանություններին գնալ զիջումների: Բացի այդ, Նիկոլ Փաշինյանն ունի ինչ-որ հստակ կոնցեպտ, նա դա անվանում է խաղաղության խաչմերուկ, խաղաղության դարաշրջան, դեմարկացիա, դեմլիմիտացիա, և այդ կոնցեպտի շրջանակում առաջ է գնում: Այլ հարց է, որ դրա վերջնակետը լինելու է այն, որ Հայաստանը ձուլվելու է թուրքական աշխարհի մեջ: Ես էլ եմ դեմ այս ֆորմատով իրականացվող սահմանագծմանն ու սահմանազատմանը, բայց ո՞րն է այլընտրանքը: 

Հայաստանյան քաղաքական դասը ի՞նչ այլընտրանք է առաջարկում: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է սպասվում, հաշվի առնելով, որ մինչ տավուշցիները պայքարում են սահմանազատման դեմ, իշխանությունը ամեն օր հրապարակում է, թե քանի սյուն է ավելացել Տավուշի սահմանամերձ այդ հատվածում, և արդյո՞ք հնարավոր է հանրային ճնշմամբ փոխել իշխանության սցենարը: «2018 թվականից հետո, կարծում եմ՝ շատերը պետք է հասկացած լինեին, որ իշխանափոխությունը ճանապարհները փակելու պատճառով չէր տեղի ունեցել, դա ընդամենը գործընթացի երևացող հատվածն էր, երբ հասարակությանը թույլ տվեցին մաս կազմել փոփոխություններին: Ետնաբեմում տեղի ունեցող գործընթացները, որոնք կային 2018 թվականին, ցավոք սրտի, չկան այսօր: Արդյոք ճիշտ այլընտրանքային տարբերակ ներկայացվե՞լ է, արդյոք արտաքին գործընկերներ ունենք»,-հավելեց քաղաքագետը: Բենիամին Մաթևոսյանը հիշեցրեց, որ ճեպազրույցի ժամանակ, երբ իշխանական պատգամավորին հարցնում են, թե ինչո՞ւ են Տավուշում գյուղեր հանձնում, ասում է՝ Ռուսաստանն է ստիպում: «Մի կողմից ասում են Ռուսաստանն է ստիպում, մյուս կողմից, բոլոր նրանց, ովքեր դեմ են սահմանազատմանը, ասում են՝ Ռուսաստանի ագենտ են: Թող կողմնորոշվեն, հիմա ռուսնե՞րն են ստիպում, թե՞ ռուսները դեմ են»,-ասաց քաղաքագետը: Նրա խոսքով, այն գնահատականները, որոնք կան Արևմուտքից, չկան Ռուսաստանի և Իրանի կողմից: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ասաց, որ իրենք հարգում են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը, բայց չասաց, որ ողջունում են: Քաղաքագետը հարց բարձրացրեց՝  քաղաքական այն զանգվածը, որ դեմ է սահմանազատմանը, արդյոք մտածում է, թե իր գործընկերն ո՞վ պետք է լինի:  Արդյո՞ք դաշտից տեսնում եք ուղերձներ Իրանին կամ Ռուսաստանին, ի՞նչ այլընտրանքային ծրագիր է առաջարկում քաղաքական այդ զանգվածը: Ֆունդամենտալ խնդիրը սա է: «Անբացատրելի երևույթ է, որ հայ սակրավորները հայկական եկեղեցու մերձակա տարածքն ականազերծում են, որ ադրբեջանցիները մտնեն: Ինչ-որ մեկը 6 տարի առաջ կարո՞ղ էր պատկերացնել, որ մենք այսպիսի ձևակերպումներ կօգտագործենք, ու սա խաղաղության դարաշրջանի հետ կապ չունի»,-ասաց նա:

Անդարադառնալով նախօրեին Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցին և Փաշինյանի այն հայտարարությանը, թե Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր գյուղերի բնակիչների լեգիտիմ մտահոգությունները կհասցեագրվի, քաղաքագետը նշեց. «Ի՞նչ են անելու, էդ մարդկանց տեղափոխելո՞ւ են Երևան, իրանց էլ 40+10 աջակցություն տա՞ն:  Իշխանություններն ունեն հստակ ծրագիր և այդ ծրագիրն իրականացնում են: Քաղաքացիները տառաճանաչ են, և տեսնում են և հասկանում, որ եթե այդ տարածքները հանձնվեն Ադրբեջանի վերահսկողությանը, ապա Տավուշի մի շարք տարածքներում անիմաստ է լինելու ապրելը»:

Մաթևոսյանը այս իրավիճակում կասկածում է, որ հայկական կողմից  սահմանազատման բանակցությունները վարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։  «Ֆորմալ առումով, այո, Մհեր Գրիգորյանի կողմից ղեկավարվող հանձնաժողովն է: Ադրբեջանի նախագահը վերջերս ասաց, որ դա իր պահանջն է եղել: Հայկական կողմն այդ պահանջը բավարարեց, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսից հետո:  Անոնսից հետո Նիկոլ Փաշինյանն ասուլիսի տվեց, և ասաց, որ Տավուշի այդ հատվածները հինավուրց ադրբեջանական հատվածներ են: Ես խորը կասկածներ ունեմ, որ Իլհամ Ալիևը՝ պահանջներ դնելով, որ սահմանագծումն ու սահմանազատումը սկսվի Տավուշի հատվածից, որտեղ մենք ռազմական առումով գերիշխող դիրք ունենք, նպատակ ունի ըմբռնելի խաղի կանոններ հաստատել Հայաստանի հետ փոխհարաբերություններում: Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ուստի չի ճանաչում նաև պետականությունը: Այս հարցերի վերաբերյալ, Բլինքենի հետ զրույց ունեցե՞լ է Նիկոլ Փաշինյանը: Ամերիկացիները չեն կարող փոխհարաբերությունների այնպիսի համակարգ ձևավորել, որի շրջանակներում Հայաստանը Ադրբեջանի կողմից կնկալվի որպես առանձին սյուբեկտ»,–ասաց քաղաքագետը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցներ մեկնում են Կիրանց
Հիշեցնենք՝ հայկական ու ադրբեջանական հանձնաժողվները երեկ համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածների համատեղ կազմված Արձանագրություն…
Ճանապարհը փակած կիրանցեցիների հետ բանակցելու է եկել Տավուշի ոստիկանապետը
Ես ճանապարհ փակելու իմաստը չեմ հասկանում, մի ամիս փակեցիք՝ ի՞նչ ա փոխվելու, եկեք մարզպետի հետ հանդիպեք, ինքը ձեր հարցերին կպատասխանի...
Կիրանցեցիները փակել են միջպետական ճանապարհը. հանդիպում են պահանջում իշխանությունների հետ (ուղիղ)
Կիրանցեցիները շուրջ մեկ ժամ է փակ են պահում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի  հատվածը...
Ուզում եմ հրաժարական տալ, ես ժողովրդիս հետ եմ. Կիրանցի գյուղապետ
Դու մեզ միացիր, մենք էլ քեզ հետ ենք։ Դա հարցի լուծում չի։ Կամո՛, եղիր քո ժողովրդի հետ, բայց ոչ մեկին, ոչ մի ղեկավարի քո գրասենյակում մի ընդունիր...
ԱԱԾ–ն Կիրանցում է. իշխանականները կիրանցեցիներին փոխհատուցում են առաջարկում, բնակիչները հրաժարվում են
Եկել ասել են մի՛ անհանգստացեք, ձեր անվտանգությունը կապահովվի, իսկ էն մարդկանց, ում տունը կամ հողատարածքը մնալու են Ադրբեջանի տարածքում, դրանց համար փոխհատուցում կտան ձեզ...
Ստորագրված արձանագրությունը բեկանելուն կարող ենք հասնել միայն իշխանափոխությամբ. Ավետիք Չալաբյան
Միջազգային պարտավորությունը պետք է վավերցվի և՛ ԱԺ-ի կողմից, և՛ ընդունվի համաժողովրդական…
Ամենաշատ