News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը


ՀՀ անունից սահմանագծման և սահմանազատման պարտավորություններ կարելի է ստանձնել միայն պատշաճ կերպով վավերացված միջազգային պայմանագրով, հակառակ դեպքում, դա ապօրինի է։ Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։

«Միջազգային պարտավորությունը պետք է վավերցվի և՛ ԱԺ-ի կողմից, և՛ ընդունվի համաժողովրդական հանրաքվեի միջոցով։ Ուստի, այն պաշտոնյաները, որոնք այդ փաստաթղթերը ստորագրում եմ, ուզում եմ նորից իրենց համար կրկնել՝ դուք Սահմանադրություն եք խախտում և վաղ թե ուշ պատժվելու եք»,- նշեց Չալաբյանը։

Նրա խոսքով՝ երեկ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի ստորագրված արձանագրությունը բեկանելուն կարող են հասնել միայն իշխանափոխության միջոցով. «Այդ արձանագրությունը շտապ կարգով պետք է բողոքարկել Սահմանադրական դատարան։ Դրա հակասահմանադրականությունը պետք է ապացուցվի ՍԴ–ում։ Դա արագ մեխանիզմն է, որն այսօր պետք է իրականացվի»։

Անդրադառնալով Բագրատ Սրբազանի հետ «Հայաքվեի» հանդիպման մանրամասներին՝ Չալաբյանն ասաց. «Ես ավելին չբացահայտեմ, քան Սրբազանն է բացահայտել։ Այն ինչի մասին պետք է ասի Սրբազանը՝ շարժման ռազմավարությունը, վարչապետի թեկնածությունը, ապագա կառավարության կազմը, իշխանափոխության մեխանիզմը, դա առաջին հերթին պետք է իրենից հնչի։ Իմ կարծիքով՝ կան որոշակի ուրվագծեր, և որոշակի հարցեր հետագա քննարկման կարիք ունեն»։

Նա նշեց, որ Բագրատ Սրբազանի հետ հանդիպումները հաճախ են տեղի ունենում. «Հայաքվեն առաջին օրվանից աջակցել է շարժմանը, որովհետև մեզ համար խաղաղ և սահմանադրական կարգով Հայաստանում իշխանափոխություն մեր ազգային օրակարգն է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հանուն հայրենիքի» շարժումը կանգնեցրել է նոր տարածքների հանձնումը եւ միջանցքի բացումը Հայաստանով. դեսպան
Եթե շարժումը դադարեցնի գործունեությունը, մի քանի օրում կհանձնվեն նոր տարածքներ...
Բայրամովը պատասխանել է Միրզոյանին.  Ադրբեջանի եւ ՀՀ-ի սահմանադրությունների համեմատությունն անընդունելի է
Սահմանադրությունների համեմատությունն անընդունելի է...
Ադրբեջանի արտգործնախարարը հաստատել է, որ Երեւանից ստացվել են խաղաղության համաձայնագրի նոր առաջարկներ
Բաքուն գոհ է...
Ունենք առնվազն երկու տարբերակ. ԿԳՄՍ նախարարը՝ Կիրանցի՝ սահմանին գտնվող դպրոցի անվտանգության մասին
Կիրանցում ունենք գործող դպրոց այլ շենքում: Նոր դպրոցի շենքն ավելի մոտ է...
Սահմանազատման գործընթացը սկզբունքային առումով հակասում է դրա միջազգայնորեն հաստատված էությանը. «Թաթոյան» հիմնադրամ
Հիմնադրամից նշում են՝ փաստերով է հաստատվում, որ կառավարության հայտարարած, այսպես կոչված, դելիմիտացիայի կամ սահմանազատման...
Անկարան ողջունում է առաջընթացը հայ-ադրբեջանական բանակցություններում. Էրդողան
Էրդողանը ողջունում է առաջընթացը հայ-ադրբեջանական բանակցություններում...
Ամենաշատ