News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը


Մենք երեկ  ակցիայի ժամանակ տեղեկացանք, որ Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են  հայտնվել, Դիլիջանում ակցիան դադարեցրինք և անմիջապես շտապեցինք Ոսկեպար՝ գյուղացիների հետ հանդիպման:  Գյուղացիները կրկին փաստեցին, որ այդտեղ ադրբեջանցիներ են եղել, ինչ-որ աշխատանքներ են կատարել, ասում  են՝ ծառեր են կտրել: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, Կիրանցում ասաց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Նրա խոսքով, իշխանությունը փորձում է ուժով և խաբեությամբ ավարտին հասցնել սկսած գործընթացը:

«Իշխանությունները ամեն կերպ փորձում են իրենց առջև դրված խնդիրը կատարել՝ թուրքին բերել նստացնել այս վայրերում: Գյուղացիների անհանգստության պատճառներից մեկն էլ այն է, որ Ադրբեջանի սահմանապահ զորքերը, միայն անունով են սահմանապահ, իրականում դա ադրբեջանական բանակն է՝ նույն զինտեխնիկայով, ուղղակի այլ հագուստով: Իսկ մեր սահմանապահը ընդամենը զինված է ավտոմատով, ուրիշ ոչինչ չունի: Նրանք իրար հավասարազոր չեն:

Ցանկացած պահի, սահմանապահ կոչեցյալ ադրբեջանցիները շատ ավելի լավ դիրքերից ու լավ կարգավիճակով, կարող են հարձակում գործել և հաշված րոպեների ընթացքում ցանկացած բնակավայր անցնելու է իրենց վերահսկողության տակ»,-խոսելով գյուղացիների անհանգստության մասին՝ ասաց Գառնիկ Դանիելյանը:

Նրա խոսքով, այս գործընթացի միջոցով Ադրբեջանը փորձում է հասնել նրան, որ Հայաստանը բանակ չունենա:

«Սա այդ ծրագրի մեկնարկն է, հայկական բանակն ուզում են  վերածել սահմանապահ զորքերի: Արարատ Միրզոյանն ասում, էր սա ամենապաշտպանված սահմանն է լինելու, բայց երևի մոռացել է ասել, որ Ադրբեջանի համար է ամենապաշտպանված սահմանը, ոչ թե Հայաստանի»,-հավելեց պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ժնևում կարճ առանձնազրույց Է տեղի ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի միջև
Ալեն Սիմոնյանն ու Սահիբա Գաֆարովան Ժնևում հանդիպել էին նաև մարտի 22-ին, քննարկել Հայաստանի...
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցներ մեկնում են Կիրանց
Հիշեցնենք՝ հայկական ու ադրբեջանական հանձնաժողվները երեկ համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածների համատեղ կազմված Արձանագրություն…
Ճանապարհը փակած կիրանցեցիների հետ բանակցելու է եկել Տավուշի ոստիկանապետը
Ես ճանապարհ փակելու իմաստը չեմ հասկանում, մի ամիս փակեցիք՝ ի՞նչ ա փոխվելու, եկեք մարզպետի հետ հանդիպեք, ինքը ձեր հարցերին կպատասխանի...
Կիրանցեցիները փակել են միջպետական ճանապարհը. հանդիպում են պահանջում իշխանությունների հետ (ուղիղ)
Կիրանցեցիները շուրջ մեկ ժամ է փակ են պահում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի  հատվածը...
Ուզում եմ հրաժարական տալ, ես ժողովրդիս հետ եմ. Կիրանցի գյուղապետ
Դու մեզ միացիր, մենք էլ քեզ հետ ենք։ Դա հարցի լուծում չի։ Կամո՛, եղիր քո ժողովրդի հետ, բայց ոչ մեկին, ոչ մի ղեկավարի քո գրասենյակում մի ընդունիր...
ԱԱԾ–ն Կիրանցում է. իշխանականները կիրանցեցիներին փոխհատուցում են առաջարկում, բնակիչները հրաժարվում են
Եկել ասել են մի՛ անհանգստացեք, ձեր անվտանգությունը կապահովվի, իսկ էն մարդկանց, ում տունը կամ հողատարածքը մնալու են Ադրբեջանի տարածքում, դրանց համար փոխհատուցում կտան ձեզ...
Ամենաշատ