News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Ժնևում այսօր՝ մայիսի 16-ին, կարճ առանձնազրույց են ունեցել Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան։ Այս մասին հայտնել է Ալեն Սիմոնյանի խոսնակ Նելլի Ղուլյանը:

Հիշեցնենք, որ Երկու երկրների խորհրդարանների խոսնակների հանդիպումը տեղի կունենա այսօր ժամը 20.30–ին։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ալեն Սիմոնյանն ու Սահիբա Գաֆարովան Ժնևում հանդիպել էին նաև մարտի 22-ին, քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների գործընթացին երկու երկրների խորհրդարանների հնարավոր աջակցությունը:

Նշենք, որ Ալեն Սիմոնյանը Ժնևում է՝ կմասնակցելու Խորհրդարանների նախագահների 6-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք ողջունում ենք Ադրբեջանի եւ ՀՀ-ի միջեւ հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացը. Բաքվում ՌԴ դեսպան
Ողջունում ենք հարաբերությունների կարգավորման գործընթացը...
Ադրբեջանում ՌԴ դեսպանը մեկնաբանել է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումը
Աշխատանքներն իրականացվում են եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում...
Իշխանությունները չգիտեն, թե արդյոք Հայաստանի կադաստրի կոմիտեի քարտեզները համապատասխանում են Ալմա-Աթայի հռչակագրին
Նշված աշխատանքներն իրականացվել են համապատասխան որակավորում ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից: Աշխատանքի սկզբնաղբյուրը եղել է…
«Հանուն հայրենիքի» շարժումը կանգնեցրել է նոր տարածքների հանձնումը եւ միջանցքի բացումը Հայաստանով. դեսպան
Եթե շարժումը դադարեցնի գործունեությունը, մի քանի օրում կհանձնվեն նոր տարածքներ...
Բայրամովը պատասխանել է Միրզոյանին.  Ադրբեջանի եւ ՀՀ-ի սահմանադրությունների համեմատությունն անընդունելի է
Սահմանադրությունների համեմատությունն անընդունելի է...
Ադրբեջանի արտգործնախարարը հաստատել է, որ Երեւանից ստացվել են խաղաղության համաձայնագրի նոր առաջարկներ
Բաքուն գոհ է...
Ամենաշատ