News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Նախօրեին Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի ողբերգական վթարից հետո Սյունիքի մարզպետի  աշխատակազմի անդամները՝ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի գլխավորությամբ, անմիջապես մեկնել են Կապանի բժշկական կենտրոն, որտեղից շտապօգնության անձնակազմերը օպերատիվորեն հասել էին դեպքի վայր ու տեղափոխում էին վիրավորներին։ Հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից:

Վթարի վայրում էին Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը։ 

Վիրավորների տեղափոխումից հետո հյուպատոսն այցելեց Կապանի ԲԿ ու մարզպետի հետ շրջեց վիրավորների հիվանդասենյակներում․ պաշտոնյաները հետաքրքրվեցին նրանցից յուրաքանչյուրի վիճակով, առողջության ու այլ հարցերի հետ կապված առաջնային կարիքներով։

Ըստ ականատեսների՝ ավտոբուսում 25-26 ուղևոր էր եղել։ 

Նրանց մի մասն առանց վնասվածքների էր ու հրաժարվել է հետագա բժշկական օգնությունից։ 
Կապանի ԲԿ էր տեղափոխվել 11 վիրավոր (որոնցից 3-ի վիճակն է գնահատվում ծանր) և մեկ զոհի աճյուն։
Մորթեզա Աբեդինը շնորհակալություն հայտնեց իրենց քաղաքացիներին օպերատիվորեն ու կազմակերպված օգնություն ցույց տալու համար։ 

Դեպքի վայրում աշխատանքները շարունակվում են:

Զոհերի թիվը ճշտվում է։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ