News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը


Մայիսի 7-ին թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ձերբակալել և Ախուրյանի բաժին են տեղափոխել 31-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է շագանակագույն, թմրանյութի նմանվող զանգված։ Տղամարդու խոսքով՝ հայտնաբերվածը շոկո տեսակի թմրամիջոց է։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Շիրակի մարզային վարչության քրեական հետախույզները, համագործակցելով Անիի բաժնի գործընկերների հետ, թմրանյութ պահելու կասկածանքով մայիսի 8-ին ձերբակալել և Անիի բաժին են տեղափոխել 33-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ հայտնաբերված կասկածելի զանգվածի վերաբերյալ տղամարդը հայտնել է, որ շոկո տեսակի թմրամիջոց է։

Մայիսի 9-ին թմրանյութ պահելու, պատրաստելու և օգտագործելու կասկածանքով Շիրակի մարզային վարչության քրեական հետախույզները Կումայրիի բաժին են տեղափոխել 31-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ ևս հայտնաբերվել է շոկո տեսակի թմրամիջոց։

Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեղրի-Ծավ հատվածից քարերը հեռացվել են, երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է
Դեպքի վայր էր մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ...
Ոստիկանները հայտնաբերել են Օձունում 64-ամյա տղամարդուն հող փխրեցնելու բրիչով սպանած 27-ամյա կնոջը
Երեկ՝ մայիսի 27-ին, իրավապահները ժամերի ընթացքում բացահայտել են Օձուն...
Ֆրանսիայի ՌԾՈւ-ն Մարտինիկայի մոտ բռնագանձել է 2,4 տոննա կոկաին. AFP
Մարտինիկա կղզու մոտ 2,4 տոննա կոկաին է բռնագանձվել...
Արմավիրի մարզում բախվել են 3 ավտոմեքենաներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ և զրկված է եղել վարելու իրավունքից
Այսօր՝ մայիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը…
Ճապոնիայի հարավ-արեւմուտքում ավելի քան 13 հազար մարդ տարհանման ցուցում է ստացել հորդ անձրեւների պատճառով
Տարհանման ցուցում Ճապոնիայում...
1 զոհ, 4 վիրավոր․ Արմավիրում «Ford Fusion»-ը բախվել է հողաթմբին և, մոտ 100 մետր գլորվելով, գլխիվայր հայտնվել դաշտում
Այսօր՝ մայիսի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի...
Ամենաշատ