News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Եթե ​​չլիներ տարածաշրջանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և ահաբեկչության դեմ պայքարի դրա խորհրդականների զոհաբերությունները, ԴԱԻՇ ահաբեկչությունը «կմտներ Եվրախորհրդարանի ետնամուտքից», - ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին, հաղորդում է Mehr-ը:

Քանանիի խոսքով՝ Իրանն ահաբեկչության դեմ պայքարում և ամբողջ աշխարհում խաղաղության ու կայունության ապահովման գործում գլխավոր գործընկերն է։ 

Այսպես, Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը մեկնաբանել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի կողմից իրանցի ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ նոր պատժամիջոցները, ինչպես նաև Եվրամիության կողմից հրապարակված հակաիրանական կոմյունիկեն։

Քանանին ընդգծել է, որ պատժամիջոցների կիրառումն «Իրանի պաշտպանունակությունը խաթարելու համար երբեք չի սասանի երկրի վճռականությունն՝ ամրապնդելու իր ազգային հզորությունը՝ հավելելով, որ պատժամիջոցները նույնիսկ հակադարձ արդյունք կունենան՝ հնարավորություն տալով Իրանին սեփական պաշտպանական սարքավորումների արտադրության և գնման գործում ինքնաբավության հասնել»: 

Նա նաև քննադատել է ԵՄ-ը՝ Սիրիայում իրանական դիվանագիտական ​​ներկայացուցչության վրա Իսրայելի հարձակման վերաբերյալ լռության համար, ինչն առաջացրել է Իրանի ռազմական պատասխանը։

Իրանի արտգործնախարարության խոսնակը նաև հերքել է ԵՄ-ի պնդումներն Ուկրաինայի պատերազմում կիրառվող իրանական զենքի մատակարարման մասին՝ հավելելով, որ «ԱՄՆ-ի և ԵՄ-ի վճռականության բացակայությունն Ուկրաինայում և Գազայում ձգձգվող պատերազմների հիմնական պատճառն է»։

Քանանին դատապարտել է ԵՄ խորհրդարանի կոչերն՝ Իրանի էլիտար զինված ուժերը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, սև ցուցակում ներառելու մասին՝ ասելով, որ ուժերի անդամների զոհաբերություններն «ահաբեկչության մուտքն արևմտյան աշխարհ կանխելու հիմնական տարրն են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ