News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Մայիսի 14-ին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան տնտեսական և տեխնիկական համագործակցության հարցերով կցորդ Վիլյամ Բոգիսի, ինչպես նաև Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրինության Եվրոպայի, ԱՊՀ-ի և Թուրքիայի հետ կապված միջազգային համագործակցության պատասխանատու Ժերոմ Լըզուղի միջև։ Այս մասին NEWS.am-ին հայտնել են Քաղավիացիայի կոմիտեից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու բարեկամ երկրների միջև քաղաքացիական ավիացիայի ոլորտում հետագա համագործակցության ամրապանդման և ընդլայնման հետ կապված հարցեր։

Հանդիպման ընթացքում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և Ֆրանսիայի Հանրապետության էկոլոգիական անցումների և տարածքային համաչափ զարգացման նախարարության քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրինության միջև ավիացիայի ոլորտում տեխնիկական համաձայնագիրը»։

Համաձայնագրի ստորագրումը նպատակաուղղված է Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքացիական ավիացիայի ոլորտում առկա համագործակցության ընդլայնմանը՝ համապատասխան մասնագետների ներգրավման, մասնագիտական գիտելիքների և լավագույն փորձի փոխանակման միջոցով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքներն աճել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 5-ին, կազմել է...
Փորձագետները վավերացրել են Հայաստանի 2025-2030 թթ. արտահանման ռազմավարությունը
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը էկոնոմիկայի նախարարության...
Մայիսի 1-ից  31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները. ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է մայիսի 1-ից 31-ն ընկած…
ԿԳՄՍ նախարարությանը 2023թ. պետբյուջեից հատկացվել է մոտ 233 մլրդ դրամ. փոխնախարար
232 մլրդ 998 մլն դրամ՝ ԿԳՄՍ նախարարությանը...
ԱԺ-ում շարունակվում է 2023 թվականի պետական ​​բյուջեի կատարման հաշվետվության քննարկումը (ուղիղ)
Հանդիպումը տեղի է ունենում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի, էկոնոմիկայի նախարար Գևորգ...
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը 2 օրով մեկնում է արձակուրդ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով...
Ամենաշատ