Ստամբուլի քրեական դատարանը 2022 թվականին Իսթիքլալ պողոտայում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակ Ահլամ ալ Բաշիրին դատապարտել է յոթ ցմահ ազատազրկման կամ 1794 տարվա ազատազրկման՝ հանցագործությունների համակցությամբ։ Այս մասին դատավճռի հրապարակումից հետո հայտնել է TRT հեռուստաընկերությունը։
Գործը վճռվել է 36 մեղադրյալների, այդ թվում՝ Ահլամ ալ Բաշիրի նկատմամբ, ով ռումբը թողել է պողոտայում։ Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել: