News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում քննիչները երրորդ մեղադրանքն են առաջադրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, տեխասցի դեմոկրատ Հենրի Կուելյարի գործով, պնդելով, որ նա 600 հազար դոլարի կաշառք է ստացել Ադրբեջանի կողմից վերահսկվող էներգետիկ ընկերությունից եւ բանկից (Մեքսիկայում), տեղեկացնում է AP-ը։

67-ամյա Իռադա Ախունդովան մայիսի 1-ին Հյուսթոնի դաշնային դատարանում իրեն մեղավոր է ճանաչել այն բանում, որ գործել է որպես Ադրբեջանի գործակալ։ Ախունդովան խոստովանել է, որ նպաստել է կոնգրեսականի կնոջը՝ Իմելդա Կուելյարին 60 հազար դոլար վճարելուն, որին նույնպես մեղադրանքներ են ներկայացվել։ Ենթադրվող կաշառքները Ադրբեջանի շահերն առաջ մղելու նպատակով կազմել են ավելի քան 300 հազար դոլար։ Ախունդովային սպառնում է հինգ տարվա ազատազրկում։

Նշենք, որ մոտ 20 տարի Ախունդովան աշխատել է Հյուսթոն-Բաքու քույր քաղաքների ասոցիացիայի, որը հասարակական կազմակերպություն է, նախագահ։ Հայցում նշված է, որ նա զբաղեցրել է Բաքվի ընկերության ամերիկյան մասնաճյուղի տնօրենի պաշտոնը 2014-2017թթ.։ Մեղադրական եզրակացության համաձայն՝ Ադրբեջանի պաշտոնական անձինք ցանկանում էին ունենալ երկրի աջակցությունը Հայաստանի հետ դիմակայության համատեքստում։

Կուելյարը համաձայնել է ազդել ադրբեջանամետ օրենսդրական նախաձեռնությունների վրա եւ հանդես գալ ադրբեջանամետ ելույթներով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում։ Կուելյարը մի ժամանակ եղել է Կոնգրեսի ադրբեջանական կոմիտեի համանախագահը։ Ախունդովան երրորդ մարդն է, որն իրեն մեղավոր է ճանաչել տեխասցի կոնգրեսականի հանդեպ դաշնային հետաքննությունում։ 2021թ. ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման եւ ադրբեջանական սփյուռքի զարգացման գործում ունեցած վաստակի համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նրան պարգեւատրել է «Առաջընթաց» մեդալով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գորիս» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու «թզբեհի» միջից կասկածելի զանգված է հայտնաբերվել
Հունիսի 4-ին՝ ժամը 16։50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական…
Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ գործը կարճվեց. նա ընդունում է իր մեղքը
Նկատի ունենալով, որ ներքոնշյալ անձինք նախաքննության ընթացքում համագործակցել են քրեական հետապնդման մարմնի հետ, ամբողջությամբ ընդունել․․․
23-ամյա երիտասարդը թիկունքից դանակով հարվածել է պարեկին. նա կալանավորվել է
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 23–ամյա երիտասարդին ՀՀ քրեական...
Մասնակցելու եմ շարժմանը, որ Ձեր վերևում կախված զինանշանի վրա Արարատ լեռը կիսալուսին չդառնա. Գ.Համբարձումյանը՝ դատավորին
Ի դեպ, դատավոր Արմինե Մելիքսեթյանի որոշմամբ, «Արմավիր» ՔԿՀ-ում  պահվող...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 114 դեպք. Գրանցվել է 9 ավտովթար. վիրավորվել է 12 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի…
ԱԳՆ-ի դիմաց ակցիայի ընթացքում խուլիգանության գործով 3 անձ կալանավորվել է, 1-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր` մայիսի 31-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում մի խումբ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ