News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզի Կիրանցի հատվածում Վրաստան տանող ճանապարհը քանի օր է՝ գյուղացիները շարունակում են փակ պահել, փորձելով կանխել իշխանությունների ծրագիրը։ Կիրանցի հատվածում ճանապարհի մի մասը, մասնավորապես կամրջի հատվածը, ըստ հրապարակված քարտեզի, անցնելու է ադրբեջանական կողմի վերահսկողության տակ։ Սակայն երեկ առավոտյան գյուղի բնակիչներից ոմանք կամրջից վերեւ ավտոմեքենա են նկատել։

Բնակիչների մոտ կասկածներ են առաջացել, որ քաղաքական եւ ռազմական իշխանությունները մարտական հերթափոխի անվան տակ դիրքեր են բարձրացրել  սակրավորների, որ այս հատվածն էլ ականազերծեն ու ապահով հանձնեն թշնամուն, ինչպես արեցին Ոսկեպարում։

Բնակիչներից մեկը մեզ պատմեց, որ գյուղից երեւում է նաեւ ծանր տեխնիկա, ինչը եւս վկայում է, որ դիրքերի քանդման գործընթացը սկսվել է։ Ի դեպ, երեկ մի ողբերգական լուր էլ ստացանք` ականազերծման աշխատանքներ կատարելիս զինվոր էր պայթել ականի վրա: ՊՆ-ից հավատացնում էին, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, բայց դրանում դեռ պետք է համոզվել:

Այս ականազերծման աշխատանքներն ամենավրդովվեցուցիչն էին վերջին իրադարձությունների մեջ․ մարդիկ ասում էին՝ ականազերծում են, որ ոչ մի ադրբեջանցի զինծառայող չտուժի, որ եթե պայթեն, ապա հայ ականազերծողները պայթեն: Ալիեւն արդեն չի բավարարվում ականապատման քարտեզները պահանջելով, այլ ստիպում է, որ հայերն իրենց ձեռքով ականազերծեն իրենց իսկ դրած ականները եւ մաքուր ու անվտանգ հանձնեն իրեն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մի ծանրակշիռ ուժ մեզ աջակցում է, անունը իրավասու չեմ դեռ նշել. Բագրատ Սրբազան 
Պաշտոնաթող նախագահների հետ չեմ հանդիպել, սակայն հանդիպել եմ նախկին վարչապետեր Խոսրով Հարությունյանին, Հրանտ Բագրատյանին և Վազգեն Մանուկյանին...
«Հողատու հեռացիր». Նիկոլ Փաշինյանին քաղաքացիները դիմավորեցին վանկարկումներով ու սուլոցներով
Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցող EBRD միջազգային…
Կոտայքի փոխմարզպետը ուզում է գործից հանել ընդդիմության հավաքների մասնակից ուսուցիչներին. Դանիել Իոաննիսյան
Ընդգծելով, որ դա քրեորեն պատժելի արարք է, կարիք կա խոսելու մարզերում ու համայնքներում ՔՊ-ական պաշտոնյաների բռնապետական ձգտումների մասին...
Ինչո՞ւ Ռուսաստանը չի սատարում Բագրատ Սրբազանի շարժմանը. Ստեփան Դանիելյանը նշել է պատճառները
Իշխող հակաազգային ռեժիմը թեզ է առաջ քաշել, որ Բագրատ Սրբազանի շարժման...
Փաշինյանի այցի համար Օպերայի շենքի հարակից սրճարաններին արգելվել է աշխատել. Սահմանափակումը կտեւի 5 ժամ
Երևանի  Ազատության հրապարակին հարող որոշ  սրճարանների արգելվել է այսօր...
Բագրատ Սրբազանը համակիրների հետ հավաքվում է Օպերայի մոտ. ոստիկանական մեծ ուժեր են բերվել (ուղիղ) 
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը իր համակիրների հետ հավաքվում է…
Ամենաշատ