News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ Եվրահանձնաժողովի միջև «Պետության և դիմակայունության ամրապնդման պայմանագիր Հայաստանի Հանրապետության համար» ֆինանսավորման համաձայնագրին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության շրջանակներում նախատեսվում է «Պետության և դիմակայունության ամրապնդման պայմանագիր Հայաստանի Հանրապետության համար» բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրումը, որի նպատակն է աջակցել Հայաստանի սոցիալական և տնտեսական դիմակայունությանը, մասնավորապես, նպաստել Կառավարության՝ փախստականների կարճաժամկետ և միջնաժամկետ խնդիրները լուծելու, ինչպես նաև նրանց երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ինտեգրումը հնարավոր դարձնելու քաղաքականությանը՝ խթանելով նաև Հայաստանում ԵՄ Տնտեսական և ներդրումային ծրագրի իրականացումը:

15 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ Հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության գործիքի շրջանակներում. հայկական կողմի համաֆինանսավորում չի նախատեսվում։

Միևնույն ժամանակ, ներկայում եվրոպական կողմի հետ բանակցվում է Համաձայնագիրը ևս 15 մլն եվրո բյուջետային աջակցությամբ համալրող նոր ֆինանսավորման համաձայնագրի նախագիծը, որը, համաձայն եվրոպական կողմից ստացված նախնական տեղեկատվության, կհաստատվի ս.թ. վերջին եռամսյակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետք է գնալ վարկային բեռի «թեթևացման»․ Միքայել Մելքումյան
Մենք ունենք մոտ 100 հազար տնտեսվարող սուբյեկտ, որոնք․․․
Կառավարությունում կայացել է սուբվենցիոն հայտերի գնահատման հանձնաժողովի նիստ. Հաստատվել է 39 հայտ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ մայիսի 22-ին տեղի է ունեցել...
Պապոյանը Աբու-Դաբիում քննարկել է ՀՀ - ԱՄԷ առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր
Մայիսի 21-ին ԱՄԷ Աբու Դաբի քաղաքում կայացել է Հայաստան-ԱՄԷ...
«Ժողովուրդ». Մարդկանց թշվառության մեջ են պահել եւ պահում են. Փաշինյանը խաբել է. Մաս 211
21․11․2018թ․ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր․ «Իմ խորին համոզմամբ՝ երկար տարիներ ՀՀ-ում խրախուսվել է...
Վանաձորում բացվել է «ՍԱՐԴ» խանութների ցանցի 11–րդ խանութ սրահը (ֆոտո)
ամանակի ընթացքում նախատեսվում է ցանցն ընդլայնել՝ ներգրավելով Հայաստանի գրեթե ամբողջ տարածքը...
«MONTAGE»-ը «Շինարարություն և ինտերիեր 2024»-ին ներկայացրավ շինանյութերի և տնային լուծումների առաջադեմ հավաքածուով
Այցելուները նաև հնարավորություն ունեցան ուսումնասիրելու «BIASI» ընկերության բարձր արտադրողականությամբ իտալական գազի կաթսաները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ