News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 29
Տեսնել լրահոսը

Կարմիր բրնձի (կոձի) էքստրակտ պարունակող սննդային հավելում օգտագործած եւս երկու մարդ մահացել է Ճապոնիայում։ Դա ֆերմենտացված բրինձ է, որն արտադրում է Kobayashi Pharmaceutical դեղագործական ընկերությունը։ Այսպիսով՝ մահերի թիվը հասել է չորսի։ Այս մասին հայտնել է ճապոնական դեղագործական ընկերությունը։

Ընկերության հրապարակած հայտարարությունում նշվել է, որ Kobayashi Pharmaceutical-ի հետ կապվել են մահացածների ազգականները եւ տեղեկացրել, որ մահացածներն ընդունել էին բիոակտիվ հավելումներ։ Ընդգծվել է, որ ներկայում ընկերության մասնագետները հետաքննում են սննդային հավելումների օգտագործման եւ մահվան պատճառների միջեւ կապը։

Հոսպիտալացումների թիվը կոձի կարմիր բրնձի հավելում օգտագործած մարդկանց շրջանում ներկա պահին հասել է 106-ի։ Kobayashi Pharmaceutical-ն կասկածում է, որ հիվանդությունների եւ մահվան պատճառը կարող էին լինել հավելումների բաղադրիչները, որոնք նախատեսված չէին բաղադրությունում, բայց ինչ-որ ձեւով հայտնվել են թողարկվող արտադրանքում։ Ներկայում այդ սննդային հավելումների իրացումը լիովին դադարեցվել է։

Ճապոնական որոշ ընկերություններ, որոնք իրենց ապրանքներում օգտագործում են կոձի բրինձը, նույնպես հայտարարել են, որ հետ են կանչում արտադրանքը։ Օրինակ, ալկոհոլային խմիչքների Takara Shuzo արտադրողը հետ է կանչում մոտ 100 հազար շիշ փրփրուն Premium Rose սակե։ Տեղեկացվել է նաեւ, որ հետ են կանչվելու հացաբուլկեղենային մի քանի արտադրատեսակներ, սոյայի սոուսներ, միսո մածուկներ եւ այլ ապրանքներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ ապրիլի 27-ի միջադեպի առնչությամբ
Ինչպես հավանաբար տեղյակ եք, ուրբաթ օրն՝ ապրիլի 27-ին, Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածից մի խումբ ոստիկաններ, առանց որևէ օրինական…
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հիշեցնեմ, որ Նարեկին ու Վազգենին ազատությունից զրկել են Տավուշի մասին Նիկոլ Փաշինյանի պրո-ադրբեջանական ու հակահայկական թեզերը «Իմնեմնիմի»-ով…
Կողբացի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց պետությանը
Հաշտության համաձայնությամբ՝ «Սոխոսենթր» ՍՊ ընկերությունն ընդունել է, որ ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի և «Սոխոսենթր» ՍՊ ընկերության…
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է...
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ…
Ամենաշատ