News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Մարտի 23-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ավշար գյուղ չհասած՝ ավտոլվացման կետում, վիճաբանություն է տեղի ունեցել, հաղորդում է Shamshyan.com_ը:

Ոստիկանները տեղում պարզել են, որ Արարատ գյուղի սկզբնամասում գտնվող  ավտոլվացման կետի մոտ վիճաբանության ընթացքում Արարատի մարզի բնակիչներ 34-ամյա Սարո Մարգարյանը, 40-ամյա Հակոբ Մարգարյանը, ով աշխատում է Արարատի համայնքապետարանի կոմունալ ծառայության այգու պատասխանատու և նրանց ընկերները ծեծի են ենթարկել 27-ամյա Մոնթե Մախսուդյանին, պատճառել մարմնական վնասվածքներ, նրա  ազգականին՝ 21-ամյա Հրաչ Մախսուդյանին, պատճառել ֆիզիկական ցավ, իսկ Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Արամազ Հակոբյանը, ով աշխատում է Արարատի համայնքապետարանի կոմունալ ծառայության պետ, ոտքերով և ձեռքերով հարվածներ է հասցրել  Արարատի մարզի բնակիչ 48-ամյա Ալինա Մախսուդյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Արդեն ոստիկանությունում Ս, Մարգարյանը հայտնել է, որ ժամը 15։10-ի սահմաններում Արարատ գյուղի Շիրվանզադեի փողոցում Մ. Մախսուդյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել իր հասցեին և բռունցքով հարվածել է դեմքին, պատճառել ֆիզիկական ցավ, այնուհետև ձեռքերով և ոտքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:

Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձենռվել է քրեական վարույթ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի մետրոյի կայարանի մոտ ինքնաշեն ռումբ է հայտնաբերվել
Նշվում է, որ դեպքի վայր են ուղարկվել ոստիկանական խմբեր...
Սլովակիայի վարչապետի վրա կրակել են. նա վիրավոր է
Հաղորդվում է, որ կասկածյալը բերման է ենթարկվել...
Առինջի գյուղապետարանի մոտ հայտնաբերվել են դանակահարված հնդիկ ամուսիններ. Կասկածյալը եւս հնդիկ է
Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը…
Վաղն առերես կհարցաքննվեն Արթուր Սուքոյանը և Civic.am-ի լրագրողն ու օպերատորը
Արթուր Սուքոյանի գործով ՀՀ վերաքննիչ դատարանը որոշումը կհրապարակի...
Ոստիկանները ծեծելով ու քարշ տալով բերման ենթարկեցին քաղաքացուն
Ոստիկանները և սևբերետավորները Օպերայի մոտից ծեծելով ու քարշ տալով բերման ենթարկեցին քաղաքացուն...
Բալահովիտի բենզալցակայաններից մեկում լիցքավորումից հետո «BMW»-ում հրդեհ է բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է
Հրշեջները մարել են «BMW»-ում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի: Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ…
Ամենաշատ