News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Իսպանիայի Գերագույն դատարանը որոշել է դադարեցնել Telegram հարթակի ծառայությունները երկրում՝ մեդիա ընկերությունների այն բողոքներից հետո, որ այն թույլ է տալիս օգտատերերին վերբեռնել իր կոնտենտն առանց թույլտվության։ Այս մասին Reuters-ին հայտնել է դատարանի աղբյուրը։

Գործակալության տվյալներով, երկուշաբթի օրվանից Telegram-ի օգտագործումն Իսպանիայում ժամանակավորապես կդադարեցվի մեդիա ընկերությունների, մասնավորապես՝ Atresmedia, EGEDA, Mediaset և Telefonica պահանջով։

Ինչպես նշում է Reuters-ը, դատավոր Սանտյագո Պեդրասը համաձայնել է դադարեցնել Telegram-ի ծառայություններն Իսպանիայում, քանի դեռ բողոքները հետաքննվում են։ Աղբյուրի համաձայն, բջջային կապի օպերատորներից պահանջվելու է արգելափակել Telegram-ի ծառայությունները։

Համաձայն CNMC հակամենաշնորհային գերատեսչության տվյալների, Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում: CNMC-ի կողմից հարցված իսպանացիների գրեթե 19%-ն օգտվում է դրանից:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից (ֆոտո)
Fastex-ի առաջիկա հանդիպումների վերաբերյալ մասնրամասները բաց չթողնելու համար անհրաժեշտ է հետևել էկոհամակարգի սոցիալական կայքէջերին...
Տեխնոլոգիական ոլորտի զարգացումն անհնար է առանց հստակ պլանի. ԱԺ փոխնախագահ
Հայաստանը պետք է ավելի մեծ ուշադրություն հատկացնի արհեստական բանականության ոլորտին...
Ակադեմիական քաղաքը կհաշվարկվի 50 հազար մարդու համար. նախարար
Որոշ ուսանողներ եւ դասախոսներ կգան ու կգնան...
Փորձում ենք Հայաստանը վերածել նորարարական հաբի. նախարար
Փորձում ենք աշխարհի տեխնոլոգիական քարտեզին Հայաստանը վերածել նորարարական հաբի...
«Moderna»-ի տնօրեն. Հայաստանը պետք է բազմապատկի հնարավորություններն արհեստական բանականության օգնությամբ
Մենք պետք է բազմապատկենք արհեստական բանականության հնարավորությունները...
ՀՀ-ի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը. ԲՏԱ նախարար
Միջոցառման շրջանակում կազմակերպված պանելային քննարկման ընթացքում…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ