News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

«Հարձակում հայրենատեր քաղաքացու վրա» կոդային անվանումը կրող ոստիկանական օպերացիայի իրագործումը գնալով ավելի  ու ավելի է բարդանում: Ակնհայտ երևում է, որ իշխանություն կոչվածները հոգևարքի մեջ են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:

«Թուրքական կապիտուլյանտներն արդեն հասկացել են, որ շատ ոստիկանների համար հայրենիքն ավելի կարևոր է, քան իշխանությունից ստացած էժանագին վախերը կամ սուտ խոստումները: Այնպես որ, դավաճանները ոստիկանության թիկունքում երկար թաքնվել չեն կարողանալու»,- նշել է նա:

Նշենք, որ այսօր առավոտից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի կոչով Երեւանում փողոցներ են փակվում: Ժամը 08։00-ից նրանք մայրաքաղաքում շուրջ 20 փողոց են փակել։ Ժամը 10-ի դրությամբ 88 մարդ է բերման ենթարկվել ոստիկանների կողմից:

Լրատվամիջոցների հրապարակած կադրերում երևում է` ինչպես են ոստիկաններն ուժ կիրառելով բերման ենթարկում բազմաթիվ քաղաքացիների, որոշ դեպքերում նաև գետնին տապալելով։ Այդ գործողություների ընթացքում վնասել են օպերատորներից մեկի տեսախցիկը, իսկ 24news.am-ի լրագրողը քաշքշոցի ժամանակ կորցրել է գիտակցությունը:

Սրբազանը նախօրեին կայացած հանրահավաքում կոչ արեց առավոտյան ժամը 8-ից անել «տոտալ դասադուլներ, գործադուլներ, պարալիզացնել ամբողջ քաղաքը եւ ՀՀ զանազան տարածքներ՝ անհամաձայնություն հայտնելով ստին եւ չարիքին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ