News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Հնդկաստանը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությամբ, ինչպես նաև Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի միջև աճող մերձեցմամբ և այս ֆոնին 2023 թվականին Հնդկաստանը, Իրանը և Հայաստանը ստորագրեցին եռակողմ համաձայնագիր՝ ընդլայնելու «Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի հաղորդակցությունը»։ Այս մասին գրում է հնդկական Bharat Shakti լրատվական հրատարակությունը։

Այն բանից հետո, երբ Հնդկաստանը և Հայաստանը երկար տարիներ համագործակցել են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մշակույթը, առևտուրը և պաշտպանությունը, Երեւանը վերջին շրջանում դարձել է հնդկական արտադրանքի, այդ թվում՝ պաշտպանական նշանակության ապրանքների խոշորագույն ներկրողներից մեկը։

2017-18 թվականների 33,91 միլիոնից 2021-22 թվականներին երկկողմ առևտուրն աճել է մինչև 162,32 միլիոն: Երկկողմ առևտուրն ու ներդրումները ձևավորվել են 2019 թվականին ստեղծված Հնդկաստան-Հայաստան Համատեղ Գործարար խորհրդի նախաձեռնությամբ։ Այն կարող է ընդլայնվել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Հնդկաստանի միջև ազատ առևտրի համաձայնագրի միջոցով։

Հնդկաստանը և Հայաստանը կարևոր ռազմական համաձայնագրեր են կնքել, այդ թվում՝ Pinaka բազմափողանի հրթիռային կայանների և հակատանկային հրթիռների ներմուծման մասին: Հայաստանը կարող է ձեռք բերել նաև «Աքաշ» հակաօդային պաշտպանության համակարգը։

2022 թվականից ի վեր Հնդկաստանը մշտապես պաշտպանական մատակարարումներ է իրականացնում Հայաստանին։ 2020 թվականին Հայաստանը Հնդկաստանից ձեռք է բերել «SWATHI» զենքի տեղորոշման ռադիոտեղորոշիչ համակարգը։ 2022 թվականին համաձայնագիր է ստորագրվել հրթիռների և զինամթերքի արտահանման մասին։

2023 թվականի օգոստոսին Հայաստանը ստացավ հնդկական առաջադեմ քարշակային հրետանային համակարգերի (ATAGS) առաջին խմբաքանակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վերջին երկու տարում ՀՀ ապրանքաշրջանառության կառուցվածքում տեղի են ունեցել էական փոփոխություններ. Թավադյան
Նշվել են Հայաստանի արտաքին առևտրի հիմնական միտումները 2023-2024 թվականներին...
Ղազախստանի դեսպանը նշել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Դեսպանի խոսքով, վերջերս Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում...
Արեւմուտքի պատժամիջոցները խնդիրներ են առաջացնում ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ողջ ԵԱՏՄ-ի համար. Մանասերյան
Ներկայացվել են 2024թ. զարգացման հեռանկարները...
Կռիլով. Հայաստանի զարգացման հեռանկարները կորոշվեն նրա ընտրությամբ
Պատմական և քաղաքակրթական համայնքի մասին երևակայությունները փոխարինվել են սեփական ազգային...
Ուղիղ 10 տարի առաջ մենք ստեղծեցինք ինքնատի փորձագիտական հարթակ՝ Եվրասիական փորձագիտական ակումբը. Սաֆարյան
10 տարի առաջ ստեղծվեց Եվրասիական փորձագիտական ակումբը...
ՀՀ-ում շատ ուշադրություն դարձնում են քաղաքականությանը, բայց ամեն ինչի հիմքում ընկած է տնտեսությունը. Բելառուսի դեսպան
2024թ. հունվարի 1-ից Հայաստանը նախագահում է ԵԱՏՄ մարմիններում...
Ամենաշատ