News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 31
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ այժմ ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել  խաղաղության պայմանագրում և ստորագրել այն։ Այս մասին վարչապետը հայտարարել է՝ ելույթ ունենալով «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին» և մասնակցելով  «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline: Armenia’s defence of democracy”) թեմայով քննարկմանը:

Նա իր ելույթում ընդգծել է, որ չնայած բոլոր մարտահրավերներին՝ Հայաստանը հավատում է, որ ժողովրդավարության իրական և ամենաձգտող ուղեկիցը հարատև և կայուն խաղաղությունն է: 

«Իմ կառավարությունը ստանձնեց դրա համար իր պատասխանատվության բաժինը: Վերջերս մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք Ադրբեջանի հետ՝ սկսել մեր միջպետական սահմանների սահմանազատումը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։

Դա նշանակում է, որ սահմանազատման ժամանակ մենք ուղղակի պետք է վերարտադրենք Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև վարչական սահմանները, որոնք Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն՝ դառնում են պետական սահմաններ: Սահմանների սահմանազատման գործընթացի մեկնարկը 2022 թվականի հոկտեմբերի 6-ի քառակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության իրականացումն է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և իմ միջև։ Դա տեղի ունեցավ Պրահայում»,- հիշեցրեց ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ այժմ ժամանակն այդ համաձայնությունները ներառել և արտացոլել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, մասնավորապես նշեց․

«Մեր տարածաշրջանային կայունության համար մեկ այլ առանցքային կետ է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը նախաձեռնել է իմ կառավարությունը: Այս նախագիծը ենթադրում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերականգնում և բացում են տրանսպորտային և այլ հաղորդակցությունները՝ այն երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո, որոնցով դրանք անցնում են և համապատասխանում են հավասարության և փոխադարձություն սկզբունքներին»,- ընդգծեց վարչապետը։

Նա հայտնեց, որ հայեցակարգի այս տարրերը համաձայնեցվել են 2023 թվականի հուլիսի 15-ին Ադրբեջանի նախագահի և իր հանդիպման ժամանակ, որին օժանդակել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և արտացոլված են հանդիպման արդյունքում նախագահ Միշելի կողմից արված հրապարակային հայտարարության մեջ։

«Մենք պատրաստ ենք շարժվել ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ։ Ուզում եմ շեշտել, որ ժողովրդավարությունը Հայաստանի համար ռազմավարություն է: Մենք հավատում ենք ժողովրդավարությանը, մենք ապրում ենք ժողովրդավարության մեջ»,- եզրափակեց Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի և Հայաստանի միջև ​​սահմանի սահմանազատումը կարևոր է տարածաշրջանային կայունության համար. Զախարովա
Մենք աջակցում ենք սահմանազատման բոլոր հարցերի կարգավորմանը...
Բայրամով. Սահմանի մի մասի սահմանազատման մասին համաձայնագիրը դրական ներդրում է Բաքվի և Երևանի կարգավորման գործընթացում
Ադրբեջանա-հայկական սահմանի որոշակի հատվածի սահմանազատման և Հայաստանի կողմից երկար ժամանակ...
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պատուհանը չպետք է անտեսվի. Էրդողան
Թուրքիայի նախագահը խոսել է զորավարժության...
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն այցելել է Սև լճի տարածք
Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը նախօրեին Գորիսում հանդիպել է ԵՄ դիտորդական առաքելության անձնակազմի հետ: Թիմն այցելել է նաև Հայաստանի...
Փաշինյանին չեմ լսել. ԱԱԾ տնօրենի տեղակալը` ՀԱՊԿ 2 պետության ՀՀ-ի դեմ պատերազմ նախապատրաստելու մասին
Սահմանապահ զորքերը տեղակայման փուլում են, դուք տեսնում եք...
Դուք անձամբ զենք վերցրեք, եկեք իմ կողքը կանգնեք եւ միասին կգնանք. ԳՇ պետը՝ Ջերմուկից Ադրբեջանի ԶՈՒ հետքաշման մասին
Լսիր՝ քեզ ինչ եմ ասում, ինձ մի պարտադրիր, թե ես ինչ պատասխան պետք է տամ: Ինձ մի հրահրեք...
Ամենաշատ