News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Այն բանից հետո, երբ Սինան Օղանը, որն առաջին փուլում առաջադրվել էր որպես Նախնիների դաշինքի (АТА) թեկնածու, երեկ հայտարարեց, որ երկրորդ փուլում աջակցելու է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, Նախնիների դաշինքի քաղաքական կուսակցությունները եւ գործիչներն արագ տարբեր հայտարարություններ արեցին՝ թե՛ ընդդիմադիր կուսակցությունները, թե՛ երկրորդ փուլում Քեմալ Քըլըչդարօղլուին պաշտպանող շրջանակները։

Ինքը՝ Քըլըչդարօղլուն, Թվիթերի իր օգտահաշվում գրել է. «Պարզ է, թե ով է կանգնած նրանց հետեւում, ովքեր վաճառում են այս հիասքանչ երկիրը», եւ հրավիրել է այս անգամ քվեարկել այն  8 մլն մարդուն, որոնք առաջին փուլում չէին քվեարկել։

Երեկ պարզվել է, որ «Հաղթանակ» կուսակցության նախագահ Ումիթ Օզդաղը համաձայն չէ Օղանի հետ։ Օզդաղը, նախօրեին Քըլըչդարօղլուի հետ հանդիպելով, հայտարարել է, որ համաձայն չէ Էրդողանին աջակցդելու Օղանի որոշմանը, եւ այսօր կհրապարակի հայտարարություն։ «Արդարություն» կուսակցությունը նախօրեին հայտարարել էր, որ աջակցելու է ընդդիմադիր թեկնածու Քըլըչդարօղլուին։ Կուսակցության նախագահ Վեյդեթ Օզը հայտարարել է, որ համագործակցությունը դաշինքում դադարեցվել է, «եւ կառավարությանն աջակցությունը չի մտում իրենց ծրագրերի մեջ»։ Հիշեցնենք, որ Սինան Օղանը, որը նախագահական ընտրությունների առաջին փուլում հավաքել էր 2 մլն 831 հազար 239 ձայն (5,17 տոկոս), երեկ հայտարարել էր, որ աջակցելու է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, որը տեղի է ունենալու մայիսի 28-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի կառավարող կուսակցությունը սպասում է պատմության մեջ ամենամեծ կադրային փոփոխություններին. Ekonomim
Կառավարող կուսակցությունը պատրաստվում է խոշոր կադրային փոփոխությունների...
Թուրքիայի իշխանությունների դեմ դավադրությանը մասնակցում են ամերիկյան կողմնորոշում ունեցող աղանդները. Aydınlık
Թուրքական թերթը հայտնել է, որ դավադրությանը մասնակում են աղանդները...
Էրդողանն ընդունել է արդարադատության նախարարին եւ հետախուզության տնօրենին՝ հնարավոր հեղաշրջման լուրերի ֆոնին
Էրդողանը հանդիպել է Յըլմազ Թունչի եւ Իբրահիմ Քալընի հետ...
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Ամենաշատ