News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թուրքիայում պատրաստվել է աշխարհում առաջին ուղղաթիռային հրթիռը` լազերային ուղղորդմամբ: Թուրքական «Ռոկետսան» ընկերությունը հրթիռ է ստեղծել, որի հատկությունները չունեն անգամ ԱՄՆ-ում ստեղծված հրթիռները, եւ արդեն մի քանի համաձայնագիր է ստորագրել, հաղորդում է TRT Russian-ը:

«Ջիրիթ» անունով հրթիռը` թռիչքի 8 կմ-անոց թռիչքի հեռահարությամբ, կարող է խոցել թրախը առաջին իսկ փորձից: 

«Ռոկետսանի» գլխավոր տնօրեն Հուսեյն Բայսակը հայտարարել է, որ այդ հրթիռը, որի առավել հատկանշական առանձնահատկությունը ուղղաթիռին ամրացվելու հնարավորությունն է, եւ դա միակ կառավարվող ուղղաթիռային հրթիռն է:

Բայսակը նշել է, թե ԱՄՆ-ում հրթիռը դեռ գտնվում է մշակման փուլում: «Երբ ԱՄՆ-ը ավարտի իր մշակումները, նրա հրթիռը կունենա միայն 6 կմ հեռահարություն, իսկ մեր «Ջիրիթ»-ինը` 8 կմ է»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ