News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 29
Տեսնել լրահոսը

Ստամբուլում ինքնակամ ոստիկանություն է ներկայացել թուրք հայտնի նկարիչ Բեդրի Բայքամին եւ նրա ասիստենտին դանակահարած անձը։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի Բայրամփաշայի ոստիկանատուն է մտել Մեհմեդ Չելիքել անունով մի անձ եւ հայտնել, որ ինքն է դանակահարել  Բեդրի Բայքամին։

Նշենք, որ Ստամբուլի «Աքաթլար» մշակույթային կենտրոնում կազմակերպվել էր հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Կարսի հայ-թուրքական բարեկամության հուշարձանի ապամոնտաժման դեմ ապրիլի 23-ին բողոքի երթ իրականացնելու հարցը։

Հանդիպման ժամանակ Բեդրի Բայքամը քննադատել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ արվեստի գործը «հրեշավոր» անվանելու եւ այն քանդելու որոշման համար։

Մշակույթի կենտրոնից դուրս գալու ժամանակ անհայտ անձը մոտեցել եւ դանակահարել էր Բեդրի Բայքամին եւ նրա ասիստենտին։

Վիրավորված նկարիչը փողոցում րոպեներով օգնություն է կանչել, սակայն ոչ մի մեքենա չի փորձել օգնել արյունաթաթախ նկարչին։

Բայքամն ավելի ուշ կարողացել է մի տաքսիով հիվանդանոց հասնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ