News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիայի պետնախարար, ԵՄ-ի անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը Բրյուսելում կազմակերպված Գերման Մարշալի ֆորումի ժամանակ ծանր կացության մեջ է հայտնվել, քանի որ ստիպված է եղել լսել բազմաթիվ քննադատություններ Թուրքիայի հասցեին:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ`  «Թուրքիայի «զրո խնդիրը» հարեւանների հետ եւ ԵՄ-ն» անունը կրող կոնֆերանսին մասնակցել են ամերիկացի թուրքամետ նախկին կոնգրեսական Ռոբերտ Վեքսլերը, Գերմանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Պոլենզը եւ ԵՄ-ի ընդլայնման հարցերով գլխավոր տնօրեն Միշել Լեյգը:

Թուրքիայի հասցեին ամենածանր քննադատությունները հնչեցրել է ԵՄ-ի ընդլայնման հարցերով գլխավոր տնօրենը, ով մատնանշել է Թուրքիայում մամուլի ազատության եւ ձերբակալվող լրագրողների, դեռեւս լույս չտեսած գրքի վրա արգելք դնելու, «Էգենեկոն»-ի դատավարության, Կարսի հայ-թուրքական բարեկամության նվիրված արձանի քանդման հետ կապված խնդիրները:

Եվրոպացի պաշտոնյան նշել է, թե Թուրքիան մի կողմից «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականություն է որդեգրել, սակայն քանդում է հայ-թուրքական բարեկամության նվիրված հուշարձանը:  Էգեմեն Բաղըշը փորձել է արդարանալ` նշելով, թե Կարսում տեղադրված հիշյալ արձանը քանդվում է միայն ոչ ճարտարապետական տեսքի համար եւ քանդման որոշումը կապված չէ արձանի նշանակության հետ:

«Թուրքիան չի փոխել Հայաստանի նկատմամբ իր որդեգրած դիրքորոշումը: Այդ հուշարձանի քանդումը որեւէ կապ չունի Հայաստանի հետ: Բացի այդ, Կարսի ժողովուրդը եւս աջակցում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, քանի որ դա կնպաստի տնտեսական կապերի ստեղծմանն ու տարածաշրջանի զարգացմանը»-ասել է թուրք նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ