News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Էրզրումի վարչական 1-ին դատարանը բավարարել է Կարսի քաղաքապետի առարկությունը եւ դատարանի կողմից նախկինում ընդունած որոշումը չեղյալ համարել` թույլատրելով քանդել Կարսում գտնվող «Մարդկության հուշարձանը»: Այս մասին հայտնում է թուրքական Zaman-ը:

Թուրքական դատարանը մոտ մեկ շաբաթ առաջ մասնակի բավարարել էր արձանի հեղինակ Մեհմեդ Աքսոյի հայցը` որոշում կայացնելով, որ մինչ դատարանի վերջնական որոշումը` պետք է կանգնեցվի արձանի ապամոնտաժումը: Սակայն այս որոշումը բողոքարկվել է Կարսի քաղաքապետ Նեւզաթ Բոզքուշի կողմից: Դատարնը չեղյալ է հայտարարել  իր իսկ կողմից ընդունված որոշումը` թույլատրելով Կարսի քաղաքապետին քանդել Թուրքիայի վարչապետի կողմից «հրեշավոր» անվանված հուշարձանը:

NEWS.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կարս կատարած այցի ժամանակ «հրեշավոր» էր անվանել հայ-թուրքական բարեկամության նվիրված հուշարձանը եւ հրահանգել քանդել այն։

Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն տարիներ առաջ նախաձեռնել էր հսկա արձանի ստեղծումը, որը պետք է խորհրդանշեր հայ-թուրքական բարեկամությունը եւ խաղաղությունը: Սակայն 2009-ին քաղաքապետի ընտրություններում նա պարտություն կրեց: Անավարտ արձանը  անորոշ  ճակատագրով տեղադրվեց Կարսի հին հայկական թաղամասին կից գտնվող բարձունքում։

Նիֆ Ալիբեյօղլուն մի առիթով հայտարարել է, թե  հուշարձանի քանդումը կապված է մի խնդրանքի հետ։ «Այդ խնդրանքը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի խնդրանքն է։ Մենք էլ Ադրբեջանից նավթի, գազի կախվածություն ունենք։ Քանդման միակ պատճառը սա է»,-նշել է Ալիբեյօղլուն։

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ