ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին մեկնել է Անկարա, որտեղ հանդիպել է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմի, սպորտի հարցերով պետնախարարի եւ վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ:
Թուրքական աղբյուրները հայտնում են, որ Պլատինին Թուրքիայի վարչապետի հետ հանդիպման ընթացքում աջակցություն է խնդրել 2 ամիս անց ՈՒԵՖԱ-ի նախագահի ընտրության ժամանակ: