Անկարայի շրջաններից մեկում միկրոավտոբուսի եւ բեռնատարի բախումից 12 հոգի է մահացել, եւս 5-ը վիրավորվել են:
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ գյուղատնտեսության մեջ աշխատողներին տեղափոխող միկրոավտոբուսի վարորդը սխալ շրջադարձ է կատարել եւ դիմահար բախվել բեռնատարին:
Ավտովթարի հետեւանքով մահացածների հարազատները դեպքի վայրում փորձել են այրել բեռնատարը։ Ոստիկանությանը մի կերպ է հաջողվել հանդարտեցնել մահացածների հարազատներին: