News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Եթե որեւէ մեկը ցանկություն ունի Մարտի 1-ի հարցով հանձնաժողով ստեղծելու, թող ստեղծի: Այս մասին այսօր` սեպտեմբերի 26-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը:

Նա նշեց, որ նորմալ է վերաբերում Հայ ազգային կոնգրեսի խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի` մարտի 1-ի գործով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մտադրությանը: «Եթե դրա անհրաժեշտությունը կա, թող ստեղծի»,- ասաց նա` գերադասելով ձեռնպահ մնալ կարծիք հայտնելուց, թե արդյո՞ք դրա անհրաժեշտությունը կա, թե՞ ոչ:

Իսկ թե նախագծի ԱԺ-ում քվեարկության ժամանակ ինչպես կքվեարկի Սամվել Նիկոյանը, ապա նա նշեց, որ «թող նախագիծը հասնի քվեարկության, այդ ժամանակ կերեւա»:

Նշենք, որ ՀՀ ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության անդամ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն առաջիկա օրերին շրջանառության մեջ կդնի մի նախագիծ, որով առաջարկվում է ստեղծել 2008-ի մարտի 1-ին սպանությունների եւ վիրավորների գործերով զբաղվող ժամանակավոր հանձնաժողով։ «Այս մասին ասել է Գագիկ Ջհանգիրյանը։ Այսօր նախագիծը կներկայացվի լրագրողներին, որից հետո՝ պաշտոնապես կդրվի շրջանառության մեջ։ Նախատեսվում է, որ ժամանակավոր հանձնաժողովը պետք է քննի նաեւ Մարտի 1-ի դեպքերի ժամանակ զինծառայողների, ոստիկանների եւ քաղաքացիական անձանց հրազենային եւ այլ վնասվածքներ ստանալու հետ կապված հարցերը»,- գրել է «Հայկական ժամանակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ