News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով անպայմանորեն ԲԴԽ-ից և քաղաքական բարձր իշխանությունից հանձնարարություններ տրվել են: Այս մասին «Իմնեմնիմի»-ի գործով դատավարությունից հետո, երբ նիստը նախագահող Տիգրան Ոսկանյանն ինքնաբացարկ հայտնեց, դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Վազգեն Սաղաթելյանի փաստաբան Արսեն Բաբայանը։

«Ճնշումներ որ կան  բոլոր դատավորների նկատմամբ, հաստատվել է վաղուց՝ Նարեկի ու Վազգենի կալանքը և ընդհանրապես այն, որ այս գործը գոյություն ունի մինչև հիմա, դրանով հաստատվել է։ Թե կոնկրետ այս գործով ինչ աստիճանի հանձնարարական է տրվել դատավորին և նա ինչքանով է կարողացել հնարավոր հանձնարարությանը դիմադրել՝ չեմ կարող ասել»,-ասաց Բաբայանը։

Թե ինչ սպասելիքներ կան՝ Բաբայանը նշեց. «Եթե կվերամակագրվի այնպիսի դատավորի, որը կունենա ուժ, արդարադատություն  իրականացնելու իրական կարողություն, կարող ենք ակնկալել որոշակի հույսեր։  Այս դատավորը կոնկրետ այդպիսն էր և ապացուցել էր նախկին դատական ակտով։ Սակայն գտավ, որ ինքը չպետք է քննի այս գործը, որ կարող է հասարակության մոտ կասկած առաջանալ՝ ինքը անաչառ չի։ Ափսոսում եմ, քանի որ փորձից գիտենք, որ գործ ունեինք արդարադատություն իրականացնող քիչ մնացած դատավորներից մեկի հետ»,-ասաց Բաբայանը։

Հիշեցնենք` մարտի 22-ի առավոտյան ոստիկանության աշխատակիցները բիրտ ուժի կիրառմամբ ձերբակալել էին Նարեկ Սամսոնյանին, ապա կալանավորել։ Այնուհետև իրավապահները գնացել էին նաև Վազգեն Սաղաթելյանի տան մոտ և նրան նույնպես ձերբակալել ու կալանավորել։

Նրանց մեղադրանք է առաջադրվել հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ Փոքր Մանթաշ գյուղում
Մայիսի 27-ին` ժամը 22։46-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Ընկերոջ երեխայի կնունքի ժամանակ ալկոհոլի ազդեցության տակ խուլիգանություն է արել. հետո գնացել, բերել է զենքը եւ կրակել
Շարունակելով իր խուլիգանական գործողությունները՝ տղամարդը գնացել է իր բնակության վայր, ապա խնջույքի վայր վերադարձել ապօրինի ձեռք բերված...
Բերման ենթարկված բոլոր 285 քաղաքացիներն ազատ են արձակվել. ՆԳՆ
Երևանում և Հայաստանի այլ հատվածներում իրականացվող ակցիաների վայրերից...
Պապուա Նոր Գվինեայում սողանքի հետևանքով կարող է ավելի քան 2000 մարդ զոհված լինել
ՄԱԿ-ն անհետ կորածների թիվը գնահատում է 670՝ ելնելով այն փաստից, որ ավելի քան 150 տուն փլատակների տակ է...
Հորդառատ անձրևների պատճառով Մեծ Մանթաշում փլուզվել է 350 մետր գազատար
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն Արթիկ համայնքի ղեկավար Անան…
Որ ճանապարհներով պետք է շրջանցել փակ հատվածները Վրաստանի սահման ուղևորվելիս
Քարաթափման հետևանքով միակողմանի երթևեկելի է Սյունիքի մարզի Մեղրի – Ծավ…
Ամենաշատ