News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը Ուկրաինայի գծով Կոնտակտային խմբի (հայտնի է որպես «Ռամշթայն» ձեւաչափ) նիստի ժամանակ հայտնել է, որ Մադրիդը հունիսին Կիեւին կփոխանցի Leopard տանկերի եւս մեկ խմբաքանակ, տեղեկացրել է El Mundo իսպանական թերթը։

Թերթի հաղորդագրությունում ասված է, որ Ռոբլեսը խոստացել է նաեւ Ուկրաինա ուղարկել տարբեր զինամթերքներ եւ շարունակել ուկրաինացի զինվորականների ուսուցանումը։

«Ռամշթայն» խմբի նիստի ժամանակ, որը տեղի է ունեցել օնլայն ռեժիմով, ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը տեղեկացել է, որ Վաշինգտոնը շուտով Ուկրաինա կուղարկի օգնության նոր փաթեթ, որի մեջ նաեւ զրահատեխնիկա կա։ Օսթինը չի նշել, թե ինչ մեքենաների մասին է խոսքը։

Պենտագոնի ղեկավարը նաեւ նշել է, որ Ուկրաինան լրացուցիչ զինամթերքներ կստանա ՀՕՊ NASAMS եւ Patriot համակարգերի համար, ինչպես նաեւ HIMARS նոր ռեակտիվ կայանքներ, Stinger զենիթային հրթիռներ եւ Javelin եւ AT-4 հակատանկային համակարգեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարավային Կորեան հայտնել է, որ Հյուսիսային Կորեան կարող էր Ռուսաստանին ուղարկել մինչև 5 միլիոն հրետանային արկ
Սեուլը գրանցել է առնվազն 10,000 բեռնափոխադրող կոնտեյներ, որոնք կարող են պարունակել մինչև 4,8 միլիոն հրետանի, որոնք Հյուսիսային Կորեայից ուղարկվել են Ռուսաստան...
Պուտինը նշել է Ուկրաինայի հետ բանակցությունների պայմանները՝ պահանջելով Խերսոնի և Զապորոժիեի շրջանները
Նրա խոսքով, հենց որ Ուկրաինան սկսի զորքերը դուրս բերել Դոնբասից և Նովոռոսիայից և պարտավորվի չանդամակցել ՆԱՏՕ-ին...
Ուկրաինայի պատերազմում առնվազն 56,4 հազար ռուս զինվոր է զոհվել. BBC
Վերջին երկու շաբաթվա ընթացքում նրանք հաստատել են ևս 1689 մարդու մահը...
Ուկրաինական գրեթե 90 անօդաչու թռչող սարք հարձակվել է Ռուսաստանի երեք շրջանների վրա
Ռոստովի մարզի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը դարձավ ամենախոշորներից մեկն ուկրաինական պատերազմի ողջ ընթացքում...
Զելենսկին հայտարարել է Սի Ցզինպինի՝ Ռուսաստանին զենք չմատակարարելու խոստման մասին
Ես հեռախոսազրույց եմ ունեցել Չինաստանի ղեկավարի հետ...
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Վորոնեժի շրջանում նավթի պահեստի վրա. նահանգապետ
Հրդեհը կասեցվել է: Տուժածներ չկան...
Ամենաշատ