News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր Սաուդյան Արաբիայի Էր Ռիադ քաղաքում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։

Պետքարտուղար Բլինքենը և արտգործնախարար Ֆիդանը, ըստ ԱՄՆ դեպարտամենտի մամուլի ծառայության՝ քննարկել են անհապաղ հրադադարի հասնելու ջանքերի հարցը, ինչը կապահովի պատանդների ազատ արձակումը և Գազայի հատվածում կօգնի թեթևացնելու պաղեստինցիների տառապանքը:

ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ գործարքից ՀԱՄԱՍ-ի հրաժարումն է հակամարտության շարունակման պատճառը: Նա հորդորել է գործադրել բոլոր ջանքերը՝ համոզելու համար ՀԱՄԱՍ-ին՝ ընդունելու բանակցությունների սեղանին դրված անհապաղ հրադադարի առաջարկը:

Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մամուլի ծառայության՝  ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպման ընթացքում Թուրքիայի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է Իսրայելի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտությունը՝ Գազայում կոտորածը հնարավորինս արագ դադարեցնելու, մշտական ​​հրադադարի հաստատման և Գազային մարդասիրական օգնություն հասցնելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ