News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Ձեռքս էր վնասվել քաշքշուքի ժամանակ, ուռել էր հարվածի հետևանքով, բայց արդեն գրեթե անցել է: Այս մասի  այսօր՝ մայիսի 20-ին, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց երգիչ Արսեն Գրիգորյանը:

«Երևի թե հիվանդանոց չեմ դիմի, ոստիկանություն նույնպես չեմ դիմելու, չեմ ուզում»,-ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիրանցի ճանապարհից  քաղաքացիներին ուժի կիրառմամբ բերման ենթարկելու ժամանակ առաջացած քաշքշուքի հետևանքով  վնասվածք է ստացել երգիչ Արսեն Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 20-ին, Կիրանց գյուղի ճանապարհից  ոստիկանները և կարմիրբերետավորները ուժի կիրառմամբ բերման էին ենթարկել 14 քաղաքացու, որոնք ցանկանում էին մտնել գյուղ:

Դեպքից ժամեր անց Ոստիկանութկյան Նոյեմբերյանի բաժին տարված բոլոր 14 քաղաքացիներն ազատ էին արձակվել: Պատգամավոր Գառնիկ Դանիելյանի տեղեկություններով, քաղաքացիներից մեկը տեղափոխվել է Վանաձորի ԲԿ:

Տպել
Ամենաշատ