News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Նավթի էտալոնային մակնիշների գինը երկուշաբթի առավոտյան իջնում է անցած շաբաթվա աճից հետո։

Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում է մեկ բարելը 88,71 դոլար, ինչը 0,79 դոլարով (0,88 տոկոս) ցածր է նախորդ աճուրդների արդյունքներից։ Ուրբաթ այդ պայմանագրերը թանկացել էին 0,49 դոլարով (0,6 տոկոս)՝ մեկ բարելը 89,5 դոլար։

WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում իջել են 0,68 դոլարով (0,81 տոկոս)՝ մեկ բարելը 83,17 դոլար։ Անցած աճուրդների արդյունքներով պայմանագիրը թանկացել է 0,28 դոլարով (0,3 տոկոս)՝ մեկ բարելը  83,85 դոլար։

Նավթի երկու տեսակները ուրբաթ օրվա աճուրդները փակել են ապրիլի 16-ի առավելագույնով, տեղեկացրել է MarketWatch-ը։ Անցած շաբաթ Brent-ը թանկացել է 2,5, WTI-ը՝ 2 տոկոսով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ