News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Իրաքի խորհրդարանը շաբաթ օրն ընդունել է միասեռական հարաբերությունները քրեականացնող օրենք՝ առավելագույնը 15 տարվա ազատազրկմամբ։ Այդ քայլը, ըստ Իրաքի խորհրդարանի հայտարարության, ուղղված է կրոնական արժեքների պաշտպանությանը:

Օրենքի պատճենի համաձայն, որին ծանոթացել է Reuters-ը, օրենքը նպատակ ունի «պաշտպանել իրաքյան հասարակությունը բարոյական քայքայումից և համասեռամոլության կոչերից, որն ընդգրկել է ամբողջ աշխարհը»:

Նոր օրենքը նախատեսում է նաև մեկից երեք տարվա ազատազրկում նրանց համար, ովքեր փոխում են իրենց կենսաբանական սեռը կամ միտումնավոր կանանց նման են հագնվում։

Օրինագիծն ի սկզբանե ներառում էր մահապատիժ միասեռական հարաբերությունների համար, սակայն նախքան ընդունումը փոփոխվեց՝ ԱՄՆ-ի և եվրոպական երկրների կտրուկ հակազդումից հետո:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ