News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Դուբայի միջազգային օդանավակայանը, որն աշխարհում ամենածանրաբեռնվածն է միջազգային թռիչքների համար, իր գործունությունը կտեղափոխի քաղաքի, անապատի հարավում գտնվող, երկրորդ ամենամեծ օդանավակայան «առաջիկա 10 տարվա ընթացքում»՝ մոտ 35 միլիարդ դոլար արժողությամբ նախագծով, կիրակի օրը ասել է օդանավակայանի կառավարիչ Շեյխ Մուհամեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումը, հայտնում է AP-ն։

Տարիներ շարունակ DXB անունով հայտնի օդանավակայանի աշխատանքը Դուբայի համաշխարհային կենտրոնի Ալ Մաքթում միջազգային օդանավակայան տեղափոխելու ծրագրեր են եղել, որոնք հետաձգվել են  2009 թվականի տնտեսական ճգնաժամի հետևանքների պատճառով:

Անոնսի մեջ ներկայացված են Արաբական թերակղզու բեդվինների ավանդական վրաններ  հիշեցնող կոր սպիտակ տերմինալի համակարգչային պատկերները: Օդանավակայանը կունենա հինգ զուգահեռ թռիչքուղի և օդանավերի մուտքի 400 դարպաս։ Ներկայումս օդանավակայանն ունի ընդամենը երկու թռիչքուղի։

Անցյալ տարի DXB-ով թռչող ուղևորների թիվը գերազանցել է 2019 թվականի ցուցանիշը՝ հասնելով 86,9 միլիոնի։ Ավիաընկերության տարեկան ուղևորահոսքը 2019 թվականին կազմել է 86,3 միլիոն ուղևոր։ 2018 թվականին՝ համավարակից առաջ օդանավակայանի ամենածանրաբեռնված տարում, օդանավակայանը սպասարկել է 89,1 միլիոն ուղևորի, այն դեպքում, երբ 2022 թվականին այն սպասարկել է ընդամենը 66 միլիոն ուղևորի:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ