News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Շաբաթ կեսօրին արևմտյան Կամբոջայում գտնվող ռազմաբազայում զինամթերքի պայթյունի հետևանքով զոհվել է 20 զինվոր, ևս մի քանիսը վիրավորվել են, ասել է վարչապետ Հուն Մանեն, հայտնում է AP-ն։

Նա ցավակցություն է հայտնել զինվորների ընտանիքներին և խոստացել, որ կառավարությունը կվճարի նրանց հուղարկավորության ծախսերը և փոխհատուցում կտրամադրի ինչպես զոհվածներին, այնպես էլ վիրավորներին։

Հուն Մանեն, ով ավարտել է Միացյալ Նահանգների ռազմական ակադեմիան Վեսթ Փոյնթում, ստացել է չորս աստղանի գեներալի կոչում վարչապետի պաշտոնում ընտրվելուց անմիջապես առաջ՝ փոխարինելով հորը՝ Հուն Սենին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ