News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

Իսրայելի բանակը (ՑԱԽԱԼ) պատրաստվում է նոր գործողություն սկսել Ջաբալիայում (Գազայի հյուսիս)՝ հավաստիացնելով, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումն այնտեղ ձեռնարկում է վերախմբավորվելու փորձեր, տեղեկացրել է Times of Israel-ը։

ՑԱԽԱԼ-ի գնահատմամբ՝ տարհանման գոտում է գտնվում 100-150 հազար պաղեստինցի։ Նրանց հորդորում են տեղափոխվել Գազա քաղաքի արեւմտյան մասի ապաստարաններ։

ՑԱԽԱԼ-ը արդեն երկրորդ անգամ գործողություն է իրականացնում Ջաբալիայում, որը զավթվել էր ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի ցամաքային հարձակման առաջին ամիսներին։ Ավելի ուշ ՑԱԽԱԼ-ը իր զորքերը դուրս էր բերել Գազայի հյուսիսային հատվածից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ