News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը


Մենք լավ գիտենք, որ այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի կապերին, այլ հայ ժողովրդի աշխարհայացքի հիմքերին, Հայ առաքելական եկեղեցուն, որը դարեր շարունակ պետականության բացակայության պայմաններում համախմբեց ու հետ պահեց հայ ժողովրդին ուծացումից։ Այս մասին Մոսկվայում «Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» թեմայով միջազգային համաժողովի ժամանակ ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։

«Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք»,- հարցրեց պատգամավորը։ Նա հիշեցրեց Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունը. «Նա սկսեց նրանից, որ Հայաստանը ջերմեռանդորեն աջակցում է Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը։ Նա իր ելույթում հարձակվեց Ռուսաստանի վրա, որը, ըստ նրա, տեռորի է ենթարկում հայ հասարակությանը, միջամտում ներքին գործերին, և այժմ ստիպված են արգելել ռուսական ալիքների հեռարձակումն իրենց տարածքում»,- նշել է Զատուլինը՝ չբացատրելով, թե ինչու Հայաստանը չպետք է պաշտպանի վերոհիշյալ նախկին խորհրդային հանրապետությունների տարածքային ամբողջականությունը։

Իր գնահատմամբ՝ Սիմոնյանն այս ամենն ասաց հարմարավետ լսարանում՝ հավաքված ռուսաֆոբների շարքում, որոնք մեկ ամիս առաջ հայտարարություն ընդունեցին՝ պահանջելով Ռուսաստանի ապադաշնայնացում և ապագաղութացում։

«Եվ այսօր այս մարդը Հայաստանի Ազգային ժողովի նախագահն է։ Մի քանի տարի առաջ, երբ Հայաստանում էի, նա ինձ հրավիրեց ճաշի։ Ընթրիքից հետո, որը տեղի ունեցավ կենտրոնական հրապարակից ոչ հեռու, երբ ես պատրաստվում էի հեռանալ, նա ասաց. «Ոչ, եկեք Ձեզ հետ դուրս գանք և շրջենք հրապարակով։ Դուք այնքան սիրված եք Հայաստանում, ես ուզում եմ Ձեր կողքին լինել, երբ շրջում ենք Երևանի հրապարակով»։ Իսկ այսօր պատմում է այն, ինչ պատմում է։ Հայաստանում մեր ընկերներից որևէ մեկը նախատինք զգու՞մ է, որ այս մարդիկ շարունակում են ղեկավարել և ուղղորդել Հայաստանը»,- ընդգծեց պատգամավորը։

Նա խոստովանեց, որ դա կարելի է համարել միջամտություն ներքին գործերին, բայց, իր գնահատմամբ, կան ներքինից ավելի կարևոր բաներ. սրանք բոլորն ընդհանուր հասկացություններ են թե՛ ռուս, թե՛ հայ ժողովրդի համար, օրինակ՝ պատիվն ու արդարությունը։

«2022 թվականի հոկտեմբերին Լազարևսկի ակումբը պատրաստվում էր իր ժողովն անցկացնել Երևանում։ Հրավեր ենք ուղարկել Փաշինյանին, Սիմոնյանին և այլն։ Պատասխանն այն էր, որ ինձ արգելել են մուտք գործել (Հայաստան – խմբ.): Մենք այն անցկացրինք հեռուստակոնֆերանսի միջոցով։ Բայց դրանից հետո մենք ընդհանուր ժողովներ չենք անցկացրել լայն կազմով։ Մայիսի 31-ին Լազարևսկու ակումբի խորհուրդը որոշում է կայացրել մեծ ժողով անցկացնել Մոսկվայում»,- եզրափակեց Զատուլինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ ԱԴԾ սահմանային անցակետն առաջիկայում կփակվի. Բորտնիկով
Միաժամանակ, նա ընդգծել է, որ ռուս սահմանապահները մնում են երկրում և հայկական կողմի խնդրանքով կհսկեն Թուրքիայի և Իրանի հետ սահմանը...
Հայաստանը համարյա ամենագլխավոր ձեռքբերողն է ԵԱՏՄ ինտեգրման շրջանակում. Կոպիրկին
Հայաստանը համարյա ամենագլխավոր ձեռքբերողն է...
Ռուս սահմանապահները Ներքին Հանդում էլ չեն հսկում անցուդարձը, հավաքել են մալուխները
Ռուս սահմանապահներն այս տարածքներում տեղակայվել էին 44-օրյա պատերազմից հետո՝ Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ...
Ի՞նչ է խնդրել Փաշինյանը Պուտինին. Սա ի՞նչ շիլափլավ է. Էդմոն Մարուքյան
Սա Հայաստանում ներկայացվում է որպես հաղթանակ, մեծ ձեռքբերում...
«Փաստ». Ռուսաստանի հետ հարաբերությունների աշխարհաքաղաքական ենթատեքստերը
Սակայն պարզ է, որ ռուսական գազը շատ հանգիստ կարող է հայտնվել Եվրոպայում։ Բացի այդ, Ադրբեջանը...
Ռուսաստանը և Հայաստանը շատ լավ տնտեսական հարաբերություններ ունեն. Օվերչուկ
Անցյալ տարի առևտրաշրջանառությունը ռեկորդային է եղել՝ 7,3 մլրդ դոլար...
Ամենաշատ